Արմինֆո. Փետրվարի 20-23-ը Մոսկվայում անցկացվող «Expocentreե ցուցահանդեսների կենտրոնում Արևելյան Եվրոպայի խոշորագույն CPM (Collection Premiere Moscow) նորաձևության միջազգային ցուցահանդեսին հայկական նորաձևությունը ներկայացնում է «5900BCե ապրանքանիշը:
«5900 BCե ապրանքանիշի ներքո միավորվել են Հայաստանում գործող հագուստ արտադրող 8 ձեռնարկություն, որոնք իտալացի և հայ փորձագետների աջակցությամբ մշակում և ստեղծում են նորաձև հագուստի համատեղ հավաքածուներ՝ ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին համապատասխան:
Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է, քանի որ աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկը` 5900 տարի առաջ ստեղծված կանացի շրջազգեստը, հայտնաբերվել է ՀՀ Արենի համայնքում: “5900BC” ազգային ապրանքանիշը CPM-Collection Premiere Moscow նորաձևության միջազգային ցուցահանդեսին մասնակցում է չորրորդ անգամ՝ ներկայացնելով իր հինգերորդ՝ աշուն-ձմեռ 2017-2018 հավաքածուն: Այս տարի ցուցահանդեսի մասնակից երկրները 29-ն են: Մոտ 21 000 այցելուների զգալի մեծամասնությունը կազմում են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ: ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի աշխատանքային խմբի կողմից կազմակերպված հանդիպումներին զուգահեռ՝ ռուսական խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների և հայկական ապրանքանիշի առանձին գործարարների հետ հանդիպումներ է նախաձեռնել նաև Ռուսաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, որոնց արդյունքում սպասվում է պայմանագրերի կնքում և հետագա համագործակցություն։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |