Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում Դավիթաշեն-Աշտարակ և Բագրատաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության մրցույթի գնահատման արդյունքները: Քննարկվել են նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում աուդիտի ծառայությունների ձեռքբերման տեխնիկական առաջադրանքները, որոնք ևս արժանացել են խորհրդի հավանությանը:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավե միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |