Արմինֆո. Տեղաբաշխվել է ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով 60,000 հատ արժեկտրոնային պարտատոմս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս , իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75 տոկոս է:
<< Տեղաբաշխումը կատարվել է Կոնվերս Բանկի ռազմավարությանը համահունչ: Պարտատոմսերում հիմնական ներդրողները, ինչպես և նպատակադրվել էինք, Կոնվերս Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներն են: Հատկանշանական է նաև, որ պահանջարկը գերազանցեց առաջին տրանշով առաջարկվող ծավալը>>,- ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:
Թողարկված պարտատոմսերի ռեեստրի վարման միջնորդությունը կատարելու է "Կապիտալ ինվեսթմենթս" ՓԲԸ-ին, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |