Արմինֆո. Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի թողարկումը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5%, մինչև 9939 տոննա` նախորդ տարվա 5.5% անկման դիմաց: Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ապրիլին ալյումինե փայլաթիթեղի թողարկման ծավալն աճել է 5.3%, մինչև 2634 տոննա:
Ալյումինե գլանվածքի արտադրությունը 2017 թվականի հունվար-ապրիլին կազմել է 128 տոննա, տարեկան աճը`42.7 անգամ, նախորդ տարվա 66,7% անկման դիմաց: Միայն ապրիլին ալյումինի գլանվածքի արտադրության ծավալն աճել է 14 անգամ, մինչև 71 տոննա: Հիշեցնենք, որ 2016 թվականին այլումինե փայլաթիթեղի թողարկումը նվազել է 2.1% -ով, մինչեւ 29 011 տոննա, 2015 թվականի 1.4% աճի դիմաց: 2016 թվականին ալյումինի գլանվածծքի թողարկման ծավալը նվազել է 47.7% -ով, մինչեւ 5,6 տոննա` 2015 թվականի 45,7% անկման դիմաց:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |