Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականի հունվար-ապրիլին եռամսյակում կազմել է 45.7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`7.4%, նախորդ տարվա անկումը`3.4%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ստացված հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`94% կամ 43 մլրդ դրամ, տարեկան անկումը`8.8%:
Ըստ վիճակագրության, 2017-ի ապրիլին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 11.9 մլրդ. դրամ, տարեկան աճը`0.9%, ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթն աճել է 6.5%, մինչև 11.1 մլրդ.դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-ապրիլին կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 49.4 մլրդ դրամ: Ստացված ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 47.1 մլրդ. դրամ:-
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |