Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները չորս շաբաթ անընդմեջ աճից հետո կտրուկ ընկել են: Այսպես, ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղներն էժանացել են 1%, նախորդ շաբաթվա` 4% աճից հետո: Ընդ որում, դրական դինամիկա է արձանագրել միայն պալադիումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հունիսի 19-25-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19559,86 դրամ (շաբաթական անկումը` 1.7%), արծաթ – 262.56 դրամ (շաբաթական անկումը`3.3%), պլատինիում – 14448.28 դրամ (շաբաթական անկումը` 1.8%), պալադիում – 13653.36 դրամ (շաբաթական աճը`3%):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |