Արմինֆո.Երևանում՝ Բագրևանդում, կկառուցվի 3 հա մակերեսով Ինժեներային քաղաք: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նա նշել է,որ նախագծի նախնական արժեքը կկազմի շուրջ $20 մլն, կառուցման նպատակով ներդրումներ կիրականացվի շուրջ 16 մասնավոր ընկերության կողմից: Ըստ որում, նա ընդգծել է, որ միջազգային 2 խոշոր ընկերություն Ինժեներային քաղաքում իրենց հետազոտական կենտրոնները հիմնելու շահագրգռվածություն է հայտնել: Այս առնչությամբ նա նշել է Philipp Morris ընկերությունը և ևս մեկ ընկերություն Աբու Դաբիից: Ենթակառուցվածքների նախապատրաստմանն աջակցություն կցուցաբերի ՀՀ կառավարությունը՝ Համաշխարհային բանկի հետ միասին:
Ենգիբարյանի խոսքով, Ինժեներային քաղաքը կներառի միջինը 30-35 ընկերություն, իսկ ավելի քան 50 ընկերություն կարող է դիմել աքսելերատորներին: Առավել արժեքավոր, փորձագետի կարծիքով, Ինժեներային քաղաքում համակարգային ինժեներիայի նոր ֆակուլտետի հիմնումը կհանդիսանա, ինչը թույլ կտա զարգացնել կրթություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցությունը: Նա նշել է, որ քաղաքում կգործեն լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ՝ հագեցած թանկարժեք սարքավորմամբ, որից ուսանողներն օգտվելու հնարավորություն կունենան՝ գործնական պարապմունքների և գիտելիքների հարստացման նպատակով:
Ենգիբարյանը նշել է, որ արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերին Ինժեներային քաղաքում կհայտնվի մի քանի ընկերություն, իսկ ամբողջական գործարկումը նախատեսված է տարեվերջին:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |