Արմինֆո. Վիճակագրություն. 2017 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 19%, նախորդ տարվա 18.3% համեմատ: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում 2017-ի հունիսի 1-ին կզմել է 78,2 հազար, տարեկան անկումը`1.3%, 2016-ի 6,6%-ի փոխարեն: Այդ թվում կանայք կազմել են 51.5 հազար (տարեկան անկումը`3,7%), իսկ տղամարդիկ`26.7 հազար (տարեկան անկումը` 0.3%):
Հաշվետու ամսաթվի դրությամբ, Հայաստանում կարողացել են աշխատանքի տեղավորվել 637 քաղաքացիներ կամ աշխատանք փնտրողների ընդհանուր թվի 0.7%-ը, ինչը 7.3% -ով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից: 2017 թվականի հունիսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 93,4 հազար մարդ, տարեկան անկումը`2.5%:
Գործազուրկների ընդհանուր թվով առաջին տեղում է Շիրակի մարզը - 13.9 հազար, որին հաջորդում են` Երևանը - 11.8 հազար, Լոռու մարզը - 9.8 հազար, Կոտայքի մարզը - 9.1 հազար և Արարատի մարզը`6,8 հազար մարդ:
2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ աշխատանքի տեղավորման գործակալություններն ստացել են 1496 հայտ (տարեկան անկումը`14.1%):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, Հայաստանում գործազրկության մակարդակը 2017 -ին կկազմի 18.5%, 2018-2019 թվականներին կնվազի 0.3-0.4 տոկոսային կետով, մինչև 18-18,2% և 17,6-18%: Ընդ որում, ԿԲ նախորդ`նոյեմբերի կանխատեսումով գործազրկության մակարդակը նախատեսված էր`18.3%:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |