Արմինֆո. Դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը 2017 թվականի I կիսամյակում աճել է 16,4%, մինչև 724,8 մլն.դոլար, իսկ արտահոսքն ավելացել է 20.1%, մինչև 442,5 մլն.դոլար: Արդյունքում, զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով ավելացել է 11.1%: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, ներհոսքի կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 56.4% կամ 408,6 մլն.դոլար, իսկ արտահոսքի կառուցվածքում`40.4% կամ 178,6 մլն.դոլար: Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների ներհոսքն առաջին կիսամյակում աճել է 15.5%, իսկ արտահոսքը նվազել է 6,2%, արդյունքում, զուտ ներհոսքը Ռուսաստանից կազմել է 23,9%:
Համեմատության համար նշենք, որ 2016-ի առաջին կիսամյակում դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքը կրճատվել էր 8.8%, իսկ արտահոսքն աճել էր 5.2%, ինչի հետևանքով զուտ ներհոսքը նվազեցրել էր 23.5%:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |