Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականի առաջին կիսամյակում կազմել է 70.2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`6.7%, նախորդ տարվա անկումը`6.4%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ստացված հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`93.8% կամ 65.9 մլրդ դրամ, տարեկան անկումը`7.7%:
Ըստ վիճակագրության, 2017-ի հունիսին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 12.3 մլրդ. դրամ, տարեկան աճը`0.7%, ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթն աճել է 1%, մինչև 11.5 մլրդ.դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի առաջին կիսամյակում կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 75.3 մլրդ դրամ: Ստացված ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 71.4 մլրդ. դրամ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |