Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի տեմպերը դանդաղել են 1,9%-ից մինչև 0,8%: Նման դինամիկան ընթացիկ շաբաթ պայմանավորված էր արծաթի և պալլադիումի գների նվազմամբ` ոսկու արժեքի աճի տեմպերի դանդաղման և պլատինիումի աճող թրենդի արագացման ֆոնին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի օգոստոսի 14-ից մինչև 20-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. մեկ գրամ ոսկու վաճառքի գինը` 19561,90 դրամ (շաբաթական աճի դանդաղում` 0,9%-ից մինչև 0,3%), արծաթինը` 256,49 դրամ (շաբաթական դինամիկան` 1,2% աճից մինչև 0,1% անկում), պլատինիումինը` 14996,82 դրամ (շաբաթական աճի արագացում` 2,2%-ից մինչև 2,8%), պալլադիումինը` 13709,60
դրամ (շաբաթական դինամիկան 3,3% աճից մինչև 0,1% անկում):
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |