Արմինֆո. Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը:
Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառե եռամսյա միջոցառումների ծրագրի երեք այն հիմնական փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները:
Ավանդույթի համաձայն փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրիե գործարանը, «Գյումրիե և «Ալեքսանդրապոլե գործարանները, «Կոտայքե գարեջրի գործարանը, «Beer Academiaե գարեջրի գործարան- ռեստորանը, «Յանկիե փաբ-գարեջրատունը, «Karloffե չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerManiaե գարեջրատուն-սրճարանը: Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են առանձին տաղավարներով «Ալավերդիե և «Դիլիջանե գարեջրի գործարանները, «Wild Westե և «Barelե փաբ-գարեջրատները:Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգան «Aleksandrapolե բենդը, DJ Leo-ն)։ Միջոցառման շրջանակում կանցկացվեն բազմաթիվ հետաքրքիր խաղեր և մրցույթներ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |