Արմինֆո. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրով վերակառուցվում են «Հրազդան ՋԷԿ»-ից մինչ «Շինուհայր» ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ «Նորադուզ»-«Լիճք»-«Վարդենիս»-«Վայք»-«Որոտան-1» 220 կՎ և մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված 39 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով համաձայնագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բարելավել էլեկտրացանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ «Նորադուզ», «Լիճք» և «Որոտան-1» օդային գծերի կառուցման աշխատանքներն ավարտվել են և դրվել են լարման տակ: Շարունակվում են «Վարդենիս» և «Վայք» օդային գծերի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
Այժմ ավարտական փուլում են «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի վերակառուցման նախագծման աշխատանքները: Իրականացվում են վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ, կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |