Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ մեկնարկել են «Հայաստանի թվային օրակարգե ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները։
«Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը: Այդ գործում մենք ներգրավել ենք փորձառու միջազգային և տեղական մասնագետների։ Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներե,-ասել է վարչապետը:
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և «Թվային Հայաստանե հիմնադրամի հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |