Արմինֆո. «Թուֆենկյան գորգեր՚ ընկերության ղեկավար Ջեյմս Թուֆենկյանն ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտին կոչ է արել Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր հարկային համաձայնագիր կնքելու ուղղությամբ:
Դեպարտամենտի ղեկավար Սթիվեն Մնուչինին հղված իր նամակում Թուֆենկյանը պատմում է Հայաստանի տնտեսությունում իր ներդրումների մասին, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման համար հյուրանոցների ցանց ստեղծելու մասին, ինչպես նաև գորգագործական ֆաբրիկայի ստեղծման մասին` այդ հին հայկական արհեստի հմտությունները վերածնելու նպատակով: «Այդ լույսի ներքո Հայաստանը բախվում է կրկնակի հարկման խնդրին, ինչը սպառնալիքի տակ է դնում հանրապետություն ներդրումների հոսքն ու նրա տնտեսական վերածնունդը՚, - ասվում է նամակում:
Թուֆենկյանի ասելով, հստակ, միջազգային ստանդարտներին համապատասխանող հարկային օրենսդրության բացակայությունը հանգեցնում է անցանկալի անվստահության, ինչը վերջնական արդյուքնում հանգեցնում է ներդրումային հոսքերի արտահոսքի` ի վնաս ԱՄՆ և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների փոխշահավետ առաջընթացի:
Նշենք, որ Ջեյմս Թուֆենկյանն ամերիկյան խոշոր գործարար է, որը նաև մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսությունում` բացելով համանուն հյուրանոցների ցանց և գորգագործական ֆաբրիկա:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |