Արմինֆո. Հայաստանը կկրճատի բիզնեսին ԱԱՀ վերադարձի թույլատրելի ժամկետը` 90-ից մինչև 30 օր: Հարկային օրենսգրքի համապաատսխան նախագիծը հավանության է արժանացել սեպտեմբերի 22-ին կառավարույթան նիստում: Փոփոխությունները, ինչպես և ողջ Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականին:
Ինչպես նշել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանըմ, գործող կարգի համաձայն, եթե ընկերությունը 20-օրյա ժամկետում չի ստացել վերադարձման ենթակա հարկի գումարըարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը վհավանության է արժանացել;
, ապա 90-րդ օրվանից հարկային ծառայության նկատմամբ սկսվում է տուգանքների կիրառում:
Մելքոնյանի հավաստմամբ, փոփոխությունները մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը: Մասնավորապես, եվրոպական փորձն առաջարկում է միջին հաշվով 30-օրյա ժամկետ տուգանքների կիրառումն սկսելու համար` ելնելով ինչից Հայաստանը նույնպես սահմանում է համանման ժամկետ:
Նշենք, որ ՊԵԿ տվյալների համաձայն, 2017 թվականի 8 ամիսներին 133 արտահանող տնտեսավարող սուբյեկտների վերադարձվել է ավելի քան 31,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78 տնտեսավարող սուբյեկտների վերադարձված 28,8 մլրդ դրամի դիմաց: Հարկային-մաքսային ծառայության համաձայն, նման ցուցանիշը պայմանավորված է արտահանողների թվի աճով;
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |