Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին ընդունել է ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են ապահովագրական շուկայում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր:
Միխայիլ Վոլկովը գոհունակություն է հայտնել մեր երկրում «Ինգոստրախ»-ի դուստր ընկերության գործունեությունից և նշել, որ ապահովագրական ոլորտում Հայաստանում առկա է զարգացման մեծ ներուժ, շուկան լավագույնս կազմավորված է:
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Միխայիլ Վոլկովին՝ «Ինգոստրախ»-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ, նշել, որ կառավարությունը նախատեսում է առողջապահության ոլորտում անցնել պարտադիր ապահովագրության համակարգի և առաջարկել ներգրավվել այդ գործընթացում: Վարչապետը կոչ է արել դիտարկել նաև այլ բնագավառներում ապահովագրական ծառայությունների մատուցման հնարավորությունը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել տարբեր առաջարկություններ:
«Ինգոստրախը՚` Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը, կայունորեն մտնում է ՌԴ ապահովագրողների առաջատար տասնյակում: Դասվում է Ռուսաստանի համակարգաստեղծ ապահովագրական ընկերությունների շարքը: Առավել մեդիա-ակտիվ ապահովագրողն է. երք տարի անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում մամուլում առավել հիշատակվող ապահովագրական ընկերությունների վարկանշային աղյուսակում:
«ԻՆԳՈ Արմենիա՚ ԱԸ, որն ստեղծվել է 1997 թ, «Էֆես՚ անվանմամբ, վերանվանվել է 2004 թվականին, երբ ռուսական ապահովագրական հսկան` «ԻՆԳՈստրախը՚, որոշեց մուտք գործել հայկական շուկա, ձեոք բերելով «Էֆեսի՚ բաժնետոմսերի 75 տոկոսը և այն վերանվանելով, համաձայն իր ռազմավարությանը, «ԻՆԳՈ Արմենիայի՚: 2017 թվականի հունվաի 1-ի դրությամբ «ԻՆԳՈ Արմենիա՚ ԱԸ ակտիվները հասել են 11.8 մլրդ դրամի, սեփական կապիտալը` 3.96 մլրդ, ապահովագները` 8.7 մլրդ, ապահովագրական փոխհատուցումները` 3.5 մլրդ դրամի: 2016 թիվն «ԻՆԳՈ Արմենիան՚ ավարտել է 0.9 մլրդ դրամ շահույթով: Ընկերության ապահովագրական պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է, սակայն ապահովագների ծավալով գերակշռողը ԱՊՊԱ-ն է, բժշկական ապահովագրությունը, գույքի ապահովագրությունը (31.12.2017 դրությաբ դրամի հաշվարկային փոխարժեքը` 483,94 դրամ/1դոլար):