Արմինֆո. Կոնվերս Բանկը հոկտեմբերի 15-ին կայանալիք Երևանի կիսամարաթոնի պաշտոնական ֆինանսական գործընկերն է: Մարաթոնը անց է կացվում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ առողջ ապրելակերպի քարոզման նպատակով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Գաղափարը շատ հարազատ է Կոնվերս Բանկին, որը պարբերաբար առողջ ապրելակերպի մասսայականացմանը ուղղված միջոցառումներ է իրականացնում՝ ֆինանսավորելով ու կազմակերպելով մրցույթներ, բարեկարգելով սպորտային հարթակներ և այլն»,- ասել են Բանկում՝ հավելելով, որ առաջիկայում Բանկը ակտիվացնելու է այդ ուղղությամբ աշխատանքներ՝ ֆինանսավորելով մարզահրապարակների շինարարություն ոչ միայն Երևանում, այլև մարզերում:
Նշվել է նաև, որ Երևանի կիսամարաթոնի մասնակիցները՝ ըստ տարիքային խմբերի, մրցելու են տարբեր երկարությամբ 4 մրցուղիներում: 21կմ, 10կմ և 5կմ մրցավազքերում առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցնեի համար սահմանված են դրամական պարգևներ, իսկ բոլոր մասնակիցները՝ անկախ ցուցաբերած արդյունքից, կստանան վազքի շապիկներ և մեդալներ։
Սահմանված է նաև հինգ թիմային մրցանակ՝«Ամենամեծ թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ», «Ամենալավ աջակցողներ ունեցող թիմ» անվանակարգերում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |