Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 5745.2 մլն կՎտժ, տարեկան աճը՝ 6.5%, իսկ սեպտեմբերին արձանագրվել է 0,2% անկում, մինչև 622,1 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվար- սեպտեմբերին ՋԷԿ-երը 54% ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 2051.7 մլն կՎտժ, ՀԷԿ-երը կրճատել են 1,8%՝ մինչև 823.3 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն արտադրել է 1868.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, տարեկան անկումը`15.3%: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 64.2 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան աճը` 25.1%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.3 մլն. ԿՎտժ, տարեկան աճը`18.2%:
Նշենք, որ 2016 թվականի ընթացքում Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր 6.2%, մինչև 7315.2 մլն կՎտժ: 2016 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 7,8%, ՀԱԷԿ-ը`14.6%, ՀԷԿ-երն ավելացրել էին 6.6%, չկարողանալով էներգետիկ համալիում ապահովել դրական դինամիկա:-
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |