Արմինֆո. 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է 17.8%, նախորդ տարվա 18.4%-ի փոխարեն, իսկ գրանցված գործազուրկների թիվը հասել է 73.6 հազարի, տարեկան անկումը`7%, 2016-ի 0,8% անկման փոխարեն: Նշված թվում կանայք կազմել են 49 հազար (8.3% տարեկան անկում), տղամարդիկ`24.6 հազար (տարեկան անկումը`4.3%): Այս մասին են վկայում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում հաջողվել է աշխատանքի տեղավորվել ընդամենը 671 քաղաքացիների, կամ աշխատանք փնտրողների ընդհանուր թվի 0,8%-ին, ինչը 17.7% զիջում է նախորդ տարվա ցուցանիշը: 2017 թվականին աշխատանք փնտրողների թիվը հասել է 88.6 հազարի, տարեկան կտրվածքով աճը`7.8%: Գործազուրկների թվով առաջին տեղում է Շիրակի մարզը`13.2 հազար, որին հաջորդում են` Երևանը`11.2 հազար, Լոռու մարզը`9.4 հազար, Կոտայքի մարզը`8.6 հազար և Արարատի մարզը`6.5 հազար:
2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի տեղավորման գործակալությունները գործատուներից ստացել են 2399 հայտ (տարեկան աճը`8.2%), մեկ թափուր տեղի համար 37 մարդ հարաբերակցությամբ (14% տարեկան անկում):
Վիճակագրական տվյալների համաձայն, 2016-ին Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել էր`18%:
Նշենք, որ ՀՀ ԿԲ նորացված կանծաըեսման համաձայն, գործազրկության մակարդակը 2017 թվականին կկազմի 17,9%, ինչը 0,2 տոկոսային կետով գերազանցում է նախորդ սանդղակը: Միջնաժամկետ հեռանկարում, տնտեսական աճի ակնկալվող տեմպերի ֆոնին (2017 - 3,9-4,8%, 2018 - 2.8-4.2%, 2019 - 3.2-4.8%), Կենտրոնական բանկը կանխատեսում է գործազրկության տարեկան 0,3-0,5 տոկսսային կետով անկում (2017`3,9-4,8%, 2018`2,8-4,2%, 2019`3,2-4,8%):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |