Արմինֆո. Հայաստանում նոր ԱԷԿ կառուցման նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2-3 տարի անց: Նոյեմբերի 8-ին վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ներուժի հնարավորություններին նվիրված համաժողովի հարթակներում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա ասելով, ատոմային էներգետիկան շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այժմ, նրա հավաստմամբ, «Ռոսատոմ՚ պետական կորպորացիայի հետ համագործակցությամբ կայանում իրականացվում են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի մինչև 2017 թվականը երկարաձգման միջոցառումներ: «Այնպես որ, մենք դեռ ժամանակ ունենք նոր բլոկի հզորության, դրա արժեքի և ֆինանսավորման աղբյուրների առնչույթյամբ կողմնորոշվելու համար: Հայաստանի կառավարությունն այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի 2-3 տարի անց՚, - նշել է Հայկ Հարությունյանը:
Ավելի վաղ մամուլի ասուլիսում գերատեսչության ղեկավար Աշոտ Մանուկյանը նշել է, որ ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկը կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ ռեսուրսը թույլ կտա: Միայն դրանից հետո այն կփակվի, իսկ փոխարենը կկառուցվի նոր ատոմային բլոկ: Նախարարը նշել է, որ կառավարությունը և իր գլխավորած գերատեսչությունը հակվում են 50 ՄՎտ հզորությամբ մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման նախագծերին: Այժմ այդ ռեակտորները փոձարկման փուլում են և, ինչպես ակնկալվում է, կկառուցվեն առաջիկա երկու տարվա ընթացքում: Այդ պատճառով կառավարությունը 2 տարով հետաձգել է նոր ատոմային բլոկի հզորության հարցի քննարկումը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |