Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
Քննարկելով ՀԲ հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի իրականացման ընթացքը՝ կողմերը երկուստեք արձանագրել են արդյունքները, որոնցով Միգարա դե Սիլվան բարձր է գնահատել Հայաստանի հարկային ծառայության գործունեությունը և ծրագրի արդյունքում վարչարարության ոլորտում արձանագրված դրական քայլերը: «2017թ. պետբյուջեի հարկային եկամուտների ապահովումը բարեհաջող է ընթանումե,-վստահեցրել է կոմիտեի ղեկավարը՝ նշելով, որ մուտքերի ապահովման արդյունավետության հարցում էական նշանակություն ունեն հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ պատվիրակությանը համագործակցության համար՝ նշելով, որ համատեղ կյանքի կոչված ծրագրերը հաջողությամբ են գործում: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ունենալով կառուցողական գործընկերության կայացած փորձ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |