Արմինֆո. Կոնվերս բանկը վերանայել է ոսկու գրավադրմամբ լոմբարդային վարկերի ակցիայի պայմանները, միաժամանակյա առաջարկելով նոր պայմաններ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, , ակցիան գործում է մինչև 2018 թվականի հունվարի 31-ը:
Ակցիայի նոր պայմաններում հաճախորդներին առաջարկվում է ոսկով ապահովված դրամական վարկ`տարեկան 9% տոկոսադրույքով մինչև 3 ամիս մարման ժամկետով կամ 10% տոկոսադրույքով և 3-6 ամիս մարման ժամկետով: Բանկը հաճախորդներին առաջարկում է գրավադրված ոսկու գնահատված արժեքի մինչև 120%-ի չափով վարկեր: Վարկի առավելագույն չափը կազմում է 7 մլն դրամ կամ արտարժույթով համարժեք գումար, մարման ժամկետը` մինչև 3 տարի: Ակցիայի շրջանակում ամսական սպասարկման որևէ լրացուցիչ գումար չի գանձվում:
«Հաշվի առնելով ոսկով ապահովված վարկերի պահանջարկը և այդ տեսակի վարկի մատչելիությունը բազմաթիվ անձանց համար, Կոնվերս Բանկը երկարաձգել է ակցիայի գորչծողոթյան ժամկետը, ինչպես նաև վերանայել տոկոսադրույքները», - նշել են Կոնվերս Բանկում, հավելելով, որ ակցիայի շրջանակներում Կոնվերս բանկն իր հաճախորդներին առաջարկում է ոսկու գրավադրմամբ վարկավորման առավել մրցունակ պայմաններից մեկը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս բանկի սպառողական վարկերի ծավալն ավելացրել է 40,4%, մինչև 39,6 մլրդ դրամ, որտեղ լամբարդային վարկերը կազմել են ավելի քան 13% կամ 5.2 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում սպառողականվարկերի ծավալը կազմել է 26.4%, լոմբարդային վարկերի ծավալը`3.5%: Իսկ Բանկի մանրածախ վարկերիկ ծավալում, որոնք նույն օրվա դրությամբ կազմել են 66.1 մլրդ. դրամ, լոմբարդային վարկեչրը կազմել են 7.9%:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |