Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017 12:45

Հայաստանը նշում է Էներգետիկի օրը

Արմինֆո. Դեկտեմբերի 22-ին Հայաստանում նշում են Էներգետիկի օրը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այդ առնչությամբ շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ: Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձի տեքստում, մասնավորապես, ասվում է.

 

«Մեր մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է միմյանց շնորհավորելու, այլ նաև հետադարձ հայացք ձգելու անցած մեկ տարվա ընթացքին, գնահատելու արվածը և խոսելու անելիքների մասին: Այս առումով այսօր մենք արձանագրելու բան իսկապես ունենք, քանի որ անցած մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:

ՌԴ կառավարության կողմից տրամադրված  վարկային ու դրամաշնորհային միջոցներով և «Ռոսատոմ» կորպորացիայի մեր գործընկերների տեխնիկական աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ մեկնարկեց հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Արդյունքում` ատոմակայանում մենք կունենանք անվտանգության ու հուսալիության աննախադեպ մակարդակ և արտադրական հզորությունների 10 տոկոսի ավելացում:

ԱՄՆ մեր գործընկերների հետ հաջողվեց կյանքի կոչել դեռ խորհրդային տարիներին նախագծված 76 ՄՎտ նախագծային հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սկսվեցին նախագծային նախահաշվարկային աշխատանքները: Արդյունքում կունենանք ևս մի հիդրոկայան, որն առավել լիարժեք կօգտագործի Դեբեդ գետի ջրային պաշարները:

 

Ամերիկյան General Electric ընկերության հետ համատեղ սկսվեցին Երևանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքները: Արդյունքում` գործող էներգաբլոկի արտադրական հզորությունները կավելանան 7 ՄՎտ-ով, 1 տոկոսով կբարձրանա օգտակար գործողության գործակիցը, կնվազի վառելիքի տեսակարար ծախսը:

Գերմանական զարգացման KfW բանկի ֆինանսավորմամբ եկող տարի կմեկնարկեն Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և փոխակերպիչ կայանի շինարարության աշխատանքները:

 

Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ համատեղ մեկնարկեց համակցված շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը, որի ՕԳԳ-ն կհասնի մինչև 53 տոկոսի:

 

Անցնող տարում շահագործման հանձնվեցին արտադրական նշանակության առաջին երեք արևային կայանները, ընդհանուր առմամբ Հայաստանում տեղադրվեցին 128 արևային ֆոտովոլտային կայաններ: Առաջին արտադրանքը թողարկեց արևային ֆոտովոլտային վահանակների Solaron գործարանը: Վերջիններիս արտադրական ծավալները թեև դեռ փոքր են, սակայն մեծ նշանակություն ունեն ապագայի համար: Հայաստանը ոչ միայն դուրս չմնաց տեխնոլոգիական առաջընթացից, այլև շատ երկրներից առաջ անցավ արևային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործընթացում:

 

Սկսվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը, ձևավորվեց ազատ շուկայի օպերատորը, հաստատվեցին ցանցային կանոնները և շուկայի ազատականացման քայլերի ժամանակացույցը:

 

Հայաստանի էլեկտրական ցանցերում «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ սկսվեց վերակառուցման և վերազինման ամենամասշտաբային ներդրումային ծրագիրը:

 

Վերսկսվեցին և ընթանում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի շինարարության աշխատանքները:

 

Նշված ծրագրերի իրականացման արդյունքում մեր երկրում կփոխվի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը. սեփական վերականգնվող աղբյուրներից արտադրվող էներգիայի տեսակարար կշիռը երկրի ներքին սպառման կառուցվածքում կհասնի 50 տոկոսի, գազային կայանների կողմից միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսը կկրճատվի ավելի քան 20 տոկոսով, զգալիորեն կավելանա միջուկային էներգիայի տեսակարար կշիռը:

 

Այս ամենը կնպաստի մեր երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Որպես էլեկտրաէներգետիկական միջանցք Իրանի և Վրաստանի միջև կմեծանա Հայաստանի դերը՝ առնվազն 3 անգամ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը:

Մենք ուշի-ուշով հետևում ենք արևային և միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը: Առաջիկա տարիներին դրանք ամենայն հավանականությամբ հեղափոխություն կանեն էներգետիկայի բնագավառում: Մենք հետ չենք մնում այդ զարգացումներից և վստահ ենք, որ դրանց կիրառումը մեր երկրում կհանգեցնի էներգետիկ անվտանգության որակական նոր մակարդակի:

 

Անցնող տարում Հայաստանը դարձավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր և, միաժամանակ, Էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահող երկրի հայտ ներկայացրեց: Մեր երկիրը մեկ անգամ ևս հավաստեց աշխարհին, որ հանձնառու է շարունակել ինչպես միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, այնպես էլ «կանաչ էներգետիկայի» զարգացման, էներգաարդյունավետության և էներգախնայողության կատարելագործման իր իսկ հռչակած նպատակները: Սիրելի՛ բարեկամներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս էներգետիկի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Թող գալիք տարին դառնա նորանոր նվաճումների, նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի: Մաղթում եմ ձեզ ընտանեկան անդորր, անամպ երկինք և անխափան աշխատանք՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84