Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 000 000 ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպության հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սա համագործակցության երկրորդ պայմանագիրն է: Վարկը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը և տրամադրել երկարաժամկետ ռեսուրսներ: Վարկային միջոցներից 1 մլն դոլար կուղղվի Հայաստանում գործող գերմանական ընկերություններին:
Նշենք, որ DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է KfW բանկային խմբի անդամ և ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:
Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և DEG- ի միջեւ առաջին վարկային պայմանագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին: Այդ համաձայնագրի շրջանակներում, որն ուղղված է ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը, տրամադրվել է 10 մլն դոլարի վարկ, 7 տարի մարման ժամկետով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՓՄՁ վարկավորման ծավալներով գտնվում է առաջատարների վեցյակում, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունենալով 48.1 մլրդ դրամի պորտֆելը, տարեկան 53.6% աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ վարկերի տեսակարար կշիռը գերազանցել է 40% -ը, իսկ բանկային շուկայում ՓՄՁ ոլորտին ուղղված վարկերի ընդհանուր ծավալում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մասնաբաժինը կազմել է 8%:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |