Արմինֆո. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, ծավալները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 0.3%: Ավելին, շաբաթվա ընթացքում գործարքներ տեղի են ունեցել է ամեն օր, իսկ ամենախոշոր գործարքները`երկուշաբթի և երեքշաբթի օրերին:
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի և ռուբլու գործարքների նկատմամբ հետաքրքրությունը նվազեց, իսկ եվրոյով գործարքներում արձանագրվեց տարաբնույթ դինամիկա, որտեղ հետաքրքրությունը մեծացավ առքի գործարքներում: Դատարկ էր նաև բորսայական շուկան: Արդյունքում, 2018 թվականի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամն սկսեց ամրապնդվել 483 դրամ / դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ թուլացավ մինչև
582 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուբլին շարունակեց արժեզրկումը մինչև 8.5 դրամ / ռուբլի: Մեկ տարի առաջ, 2017 թ. դեկտեմբերի 12-ին դրամը դոլարի նկատմամբ կազմել էր 485,5 դրամ /դոլար, եվրոյի նկատմամբ`514 դրամ /եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`8.1 դրամ/ռուբլի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արժույթի միջբանկային շուկայում հունվարի 8-ից հունվարի 12-ը գործարքների ծավալը կազմել է 18,950 մլն.դոլար, 485,09 դրամ / դոլար միջին կշռված փոխարժեքով, իսկ առավելագույն ծավալը` երկուշաբթի և երեքշաբթի, համապատասխանաբար կազմելով 6.6 մլն դոլար և 7 մլն.դոլար: Դրան զուգահեռ, ներբանկային արժութային շուկայում դոլարի առք/վաճառքի տրենդը փոխարինվեց վայրընթաց`56-44% դինամիկայով, եվրոյի առքի դինամիկան`25.3% անկումից մինչև 20% աճ, իսկ վաճառքի դինամիկան`42% աճից մինչև 62% անկում, իսկ ռուբլիով գործարքներում առք /վաճառքի դինամիկայի 55,9-5,7% աճը փոխարինվեց 21-17.3% անկումով: Արդյունքում, գնվել է 76.4 մլն.դոլար, 483.55 դրամ / դոլար միջին փոխարժեքով, 15.6 մլն եվրո, 577.66 դրամ / եվրո միջին փոխարժեքով, և 1.6 մլրդ ռուբլի, 8.39 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով: Իսկ վաճառվել է 100.05 մլն.դոլար, 485.25 դր /դոլար միջին փոխարժեքով, 15.1 մլն եվրո, 582.77 դր / եվրո միջին փոխարժեքով և 398.2 մլն ռուբլի, 8.53 դրամ /ռուբլի միջին հաշվով:
Ըստ աղբյուրի, նախորդ շաբաթվա ընթացքում (դեկտեմբերի 25-ից հունվարի 7-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 102.6 մլրդ.դրամի դրամային վարկեր և 147 մլն. դոլարի դոլարային վարկեր: Ի տարբերություն նախորդող ժամանակահատվածի (18-23 դեկտեմբերի), դրամով վարկերի ծավալը կրճատվել է 7%, իսկ դոլարով վարկերինը`մինչև 30.5%: