Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փետրվարի 15-16-ը մասնակցելու է Ամստերդամում Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին՝ «Կենտրոնական բաների հաղորդակցությունը և թափանցիկությունըե թեմայով:
Ինչպես տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը, միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:
ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված են 15 երկրներ (Հայաստան, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ռումինիա, Ուկրաինա, Մոնտենեգրո): Ենթախումբը նախագահում է գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լանոյը, որն անդամ երկրների շահերը ներկայացնում է ԱՄՀ գործադիր խորհրդում: Ենթախմբերի երկրների հանդիպումները տարեկան կտրվածքով կազմակերպվող կարևոր իրադարձություններ են, որոնց մասնակցում են եվրոպական և գլոբալ ֆինանսական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջատար փորձագետներ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |