Արմինֆո. Փետրվարի 19-ին, 15:30-ին հարձակման է ենթարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ճշտելով, որ վնասի չափերը պարզվում են, բայց, նախնական տվյալներով այն կազմում է մոտ 8.5 մլն.դրամ:
Մինչդեռ, ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վրա հարձակումը կատարել են երկու հոգի: Հարձակվողները զինված են եղել ատրճանակով: Ոստիկանությունը գողացված գումարի մասին չի տեղեկացնում: Տեղում կատարվում են քննչական միջոցառումներ, մանրամասները պարզվում են:
Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Նախաքննության արդյունքների մասին Հայաստանի ՔԿ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ։
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |