Արմինֆո. Ռուսաստանի շինարարության նախարարության և Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի միջև ստորագրվել է շինարարության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր: Ինչպես հաղորդում է ռուսական «Ստրոիտելնայա գազետան՚, նախօրեին փաստաթուղթն ստորագրել են Ռուսաստանի շինարարության փոխնախարար Խամիտ Մավլիարովը և ՀՀ քաղաքաշինության պետակա կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը:
2018-2019 թթ. նախատեսվող երկկողմ համագործակցության շրջանակում կողմերը տեղեկատվության և փորձի փոխանակում կիրականացնեն շինարարության ոլորտի տեխնիկակն կարգավորման, շինարարության բնագավառի նորմերի և պահանջների մշակման, նախագծման և շահագործման հարցերի, ինչպես նաև հողօգտագործման համակարգերի և տարածքների ֆունկցիոնալ գոտիավորման շուրջ: Բացի այդ, նախատեսվում է որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում շինարարության նոր եղանակների և բնակարանային տնտեսության բնագավառի մասնագետների համար, համաժողովների և խորհրդաժողովների կազմակերպում և անցկացում Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |