Արմինֆո. ՙԵրևի տեղյակ եք, որ մենք ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հայտնաբերման հետ կապված օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել, որը սույն թվականի հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում իր ամփոփիչ խոսքում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն, ընդսմին, համոզմունք է հայտնել, որ դա մասնագիտական շատ նուրբ ոլորտ է: ՙԲայց փորձագետները հավաստիացնում են, որ այս օրենսդրական փաթեթն անխուսափելի է դարձնելու, որ հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին կարողանանք բացահայտել, հակառակ դեպքում, այդ հանքերը չեն կարող շահագործվել՚, - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |