Արմինֆո.Հանքարդյունաբերության շատ կարևոր խնդիր էր կառուցվածքը, երբ նշվեց, որ մեր հանքարդյունաբերության արտահանման 90 տոկոսը խտանյութն է:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում իր ամփոփիչ խոսքում: ՙԵվ սա, իհարկե, մեծ խնդիր է, ինչը նշանակում է, որ մեր պետությունը, ըստ էության, այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքներով՚, - նշել է վարչապետը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, կառավարության խնդիրն է այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: ՙԱյս կապակցությամբ, իհարկե, կառավարությունը քննարկումներ, բանակցություններ ունի, մի քանի ներդրումային առաջարկներ կան և մենք հույս ունենք, որ այդ ներդրումային առաջարկներից գոնե մեկն իրականություն կդառնա և մենք դրա համար կանենք ամեն ինչ: Այստեղ, իհարկե, շատ բան որոշում է ընթացիկ կոնյուկտուրան և երկարաժամկետ կանխատեսումները՝ կապված մետաղների գների հետ, բայց այս առումով, կարծես թե, կան որոշակի լավատեսական ազդակներ՚, - նշել է վարչապետը:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |