Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկեց նոր հեռահար ծառայություն` Video Banking, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:
Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան փորձարկելու Video Banking ծառայությունը և զգալու ծառայության հարմարավետությունը և արդիականությունը:
Video Banking-ը բացառիկ սպասարկում է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռահար եղանակով, այն է՝ Բանկի աշխատակցի հետ Skype տեսազանգի միջոցով, իրականացնել բանկային գործառնություններ:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը և անցնի նույնականացում, որից հետո կարող է ստանալ ցանկացած տեղեկատվություն` իր հաշիվների և գործող պայմանագրերի վերաբերյալ, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները.
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայությունները և պրոդուկտները և ձգտում է նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը:
«Video Banking» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղեր և զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |