Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 14:53
Կարինա Մելիքյան

RAEX-Europe-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը "BB -" մակարդակում՝ "դրական" կանխատեսմամբ

RAEX-Europe-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը "BB -" մակարդակում՝ "դրական" կանխատեսմամբ

Արմինֆո.  Եվրոպական RAEX-Europe վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի ինքնիշխան կառավարության (SGC) վարկանիշը "BB -" (կառավարության վարկունակության բավարար մակարդակ) մակարդակում՝ ազգային արժույթով եւ արտարժույթով:

Ինչպես նշվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված պաշտոնական մամլո հաղորդագրությունում, "դրական" կանխատեսմամբ Հայաստանի վարկանիշների հաստատումն արտացոլում է տնտեսական աճի պահպանվող բարձր տեմպերը, որոնց նպաստում են ֆիսկալ հաշվեկշռի կայունացումը եւ պետական պարտքի մակարդակի նվազեցումը: Բացի այդ, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության որակը մնում է արդյունավետ և համարժեք։

 

"Այդուհանդերձ, պետական պարտքը ենթակա է արժութային ռիսկերի և շարունակում է բարձրանալ։  Բացի այդ, տնտեսությունը կախված է ներմուծումից, հիմնական առևտրային գործընկերներից, ինչպես նաև արտերկրից դրամական փոխանցումներից ։  Վերջապես, վճարային հաշվեկշիռը մնում է բացասական, թուլացնելով երկրի արտաքին դիրքը, ինչը վարկանիշը զսպող առանցքային գործոններից մեկն է", - նշել է RAEX-Europe-ի վերլուծաբան Ելենա Կոլոկոլովան։

 

Տնտեսությունը զգալի աճ է ցուցադրում 2019 թվականին: Տնտեսությունը ցույց է տվել բարձր գործարար ակտիվություն 2019 թվականի երեք եռամսյակների ընթացքում, ինչը պայմանավորված էր զգալի ներքին սպառմամբ եւ ներդրումներով, հիմնականում, շինարարության հատվածում: Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա առավել աճը դիտվել է հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ արտադրությունը տարեսկզբից ի վեր աճել է 45.2% - ով: Այդուհանդերձ, էներգետիկ հատվածը, որը տնտեսության դիվերսիֆիկացման համար կարեւոր ճյուղ է համարվում, նույն ժամանակահատվածում կրճատվել է 3,5 տոկոսով։

 

2019 թվականի համար իրական ՀՆԱ-ի կանխատեսվող աճը կազմում է 6-7 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է կովկասյան տարածաշրջանում: Lydian International օտարրեկրյա ընկերության կողմից Ամուլսարում իրականացվող ոսկու արդյունահանման խոշոր նախագիծը ներկայում բախվում է շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում լիցենզավորման խնդիրներին: Չնայած դրան՝ ոսկու արդյունահանման նոր  ձեռնարկության բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության աճի վրա։

 

Բանկային հատվածը մնում է կայուն: Առեւտրային բանկերը լավ կապիտալացված են եւ ունեն բավարար իրացվելիություն: 2019   թվականի հոկտեմբերի դրությամբ կարգավորիչ կապիտալի ցուցանիշը ըստ ռիսկի կշռված ակտիվների կայուն է՝ 17.5%-ի մակարդակում: Ժամկետանց վարկերի և վարկերի ընդհանուր ծավալի հարաբերակցությունը մնացել է կայուն՝ 5,2% մակարդակում, սակայն ակտիվների իրական որակը կարող է ավելի ցածր լինել վարկերի ընդհանուր զանգվածի աճի պատճառով։   Եկամտաբերության ցուցանիշները մնացել են զուսպ. 2019 թ. հոկտեմբերին ակտիվների շահութաբերությունը  կազմել է 1.7%, իսկ կապիտալի շահութաբերությունը՝ 11.1%., չնայած համապատասխանաբար 0.1 տ.կ. եւ 1.7 տ.կ.՝ տարեցտարի բարելավմանը:

 

Ակնկալվում է, որ ներքին վարկավորումը 2019 թվականին կաճի 4 տ.կ.-ով՝ մինչև ՀՆԱ-ի 67% - ը, քանի որ վարկերի ընդհանուր ծավալը տարեսկզբից աճել է 13% - ով: Դա, հիմնականում, առնչվում է մասնավոր անձանց ֆինանսավորմանը (27% աճ), այլ ոչ թե կորպորատիվ վարկավորմանը որն անհրաժեշտ է տնտեսության աճի համար։  Սպառողական վարկավորման արագ աճը վերահսկելու համար ՀՀ Կենտրոնական բանկը 2020 թվականի հունվարից  խստացրել է կապիտալի բավարարիության գործակիցը ՝ ներդնելով Բազել III-ի երեք ստանդարտ՝ համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար բուֆեր, կապիտալի պահպանման բուֆեր եւ հակացիկլային բուֆեր:  Նոր պահանջների նպատակն է նաև ստեղծել լրացուցիչ պահուստներ բանկային համակարգը արտաքին ցնցումներիցւ և ֆինանսական անկայունության ամրապնդումից պաշտպանելո  համար:

 

"Չնայած դրական միտմանը՝ ֆինանսական դոլարիզացիան նախկինի պես բարձր է մնում, քանի որ 2019 թվականի նոյեմբերին համախառն վարկերի 50% - ը եւ ռեզիդենտների համախառն ավանդների 47,3% - ը տրամադրվել է արտարժույթով։  Ավելին, ամբողջ բանկային համակարգի ակտիվների ավելի քան 42 տոկոսը կենտրոնացած է երեք խոշորագույն բանկերի վրա", - նշվում է RAEX - Europe-ի հաշվետվությունում։

 

Պետական պարտքի կառուցվածքը մնում է կայուն։ 2019 թվականին Հայաստանը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ 2018 թվականին ներդրված ֆիսկալ կանոնով սահմանված ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի 50%-ին: Ըստ նախնական տվյալների, պետական պարտքը կկազմի մոտավորապես  ՀՆԱ-ի 51% - ը և բյուջեի եկամուտների 212% - ը։

 

Պետական պարտքի կառուցվածքը շարունակում է մնալ կայուն։ 2019թ. նոյեմբերին կարճաժամկետ պարտքը կազմում էր ընդհանուր պարտքի 4,6%-ը, պարտավորությունների 15%-ն ուներ լողացող տոկոսադրույք: Իսկ արտարժույթով պարտքը մնացել է ավելի բարձր՝ 78,6 տոկոսի մակարդակում, այնուամենայնիվ, պարտքի այդ տեսակը մնում է հիմնականում արտոնյալ։

 

2019-ի սեպտեմբերին կառավարության կողմից թողարկված 10-ամյա եվրոպարտատոմսերը, որոնք ներկայացվել են ԱՄՆ դոլարով, ունեն մոտ 2.3 տ.կ. եկամտաբերություն ԱՄՆ պարտատոմսերի նկատմամբ, համեմատելի մարման ժամկետով, որն արտացոլում է համեմատաբար ցածր ռիսկը:

 

ԿԲ-ն շարունակում է իր էքսպանսիոնիստական դրամավարկային քաղաքականությունը։  Ցածր գնաճը Կենտրոնական բանկին թույլ է տվել  երկու անգամ նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ 2019-ին հասցնելով մինչև 5.5%: Այնուամենայնիվ, 2019 թվականի երրորդ եռամսյակում գնաճը կազմել է 1%, որն ավելի ցածր է, քան ի սկզբանե սպասվում էր, եւ զգալիորեն ցածր է ՀՀ ԿԲ-ի նախնական 4% թիրախից:

 

RAEX-Europe-ի սպասումների համաձայն, ԿԲ-ի խթանող դրամավարկային քաղաքականությունը կշարունակվի, որպեսզի գնաճը մոտենա 2020-ի նպատակին: "Դրամավարկային քաղաքականության տրանսմիսիոն մեխանիզմի արդյունավետության աճը կայուն արժութային փոխարժեքի հետ միասին դրականորեն է անդրադարձել դոլարիզացման նվազման միտումների վրա", - նշվում Է հաշվետվությունում:

 

Ֆիսկալ միջավայրը շարունակում է բարելավվել: Զսպող ֆիսկալ քաղաքականությունը թույլ է տվել 2019 թվականի էլ ավելի կրճատել 2019 թ. բյուջեի պակասուրդը՝ նախապես մինչև ՀՆԱ-ի 1,5 տոկոսի չափով, ինչը 0,7 տոկոսային կետով քիչ է, քան ի սկզբանե նախատեսված էր պետական բյուջեի մասին օրենքում, եւ 0,3 տոկոսային կետով պակաս՝ նախորդ տարվա համեմատությամբ: Դա կապված է մեծ հարկային մուտքերի, ինչպես նաև սահմանված բոլոր կապիտալ ծախսերի չկատարման հետ։

 

Միջնաժամկետ հեռանկարում RAEX-Europe-ը նախկինի պես ակնկալում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի մնալ զգուշավոր, բայց պակաս զուսպ, քանի որ կառավարությունը 2020 թվականից հաստատել է նոր հարկային քաղաքականություն ՝ հարկային բեռի նվազեցման, ստվերային տնտեսության դեմ պայքարի եւ հարկային վարչարարության բարելավման նպատակով: Ձեռնարկությունների եկամտահարկը իջեցվել է 2 տ.կ.՝ մինչեւ 18,0%, իսկ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկը՝ 5 տ.կ.՝  մինչեւ 5.0%, իսկ եկամտահարկը փոխվել է ֆիքսված 23%-ի: Գործունեության հատուկ տեսակների համար ավելի բարձր հարկերը եւ որոշ հարկային արտոնությունների վերացումը պետք է փոխհատուցեն տոկոսադրույքների նվազումը: Սակայն գործակալությունը ուշադրությամբ կհետեւի հարկային նոր բարեփոխման հետեւանքներին՝ բյուջե հարկային մուտքերի ձեւավորման եւ բնակչության եկամուտների անհամաչափության փոփոխության տեսանկյունից:

 

2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսերի կանխատեսման համաձայն, տեղի կունենա բյուջետային ծախսերի կառուցվածքի փոփոխություն, առավել առաջնային կդառնան կապիտալ ծախսերը, իսկ բյուջեի դեֆիցիտի նպատակային մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի շուրջ 2,2 տոկոս:

 

Արտաքին դիրքը շարունակում է վատթարանալ։ Հայաստանի ընթացիկ գործառնությունների հաշվի ակնկալվող դեֆիցիտը 2019 թվականին կազմում է ՀՆԱ-ի 7,3% - ը: Երկիրը մեծապես կախված է ներմուծումից, և սպասվում է, որ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2019 թվականին կաճի մինչև ՀՆԱ - ի 18% - ը, ինչը 3 տոկոսային կետով ավելի բարձր է, քան 2018 թվականին ՝ հիմնական արտահանման ապրանքի ՝ պղնձի հանքաքարի անբարենպաստ գների պատճառով։  Առեւտրային դեֆիցիտը մասնակիորեն փոխհատուցվել է արտերկրից եկող փոխանցումների աճով, որոնք տարեկան կտրվածքով 6 տոկոսով աճել են 2019 թվականի III եռամսյակում: Միջազգային պահուստները բավարար են 2019թ. նոյեմբերին 2.4 մլրդ դոլարի մակարդակում ' 8 անգամ ծածկելով կարճաժամկետ պարտքը:

 

2020 թվականի հունվարից սկսած Հայաստանի վրա կազդեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման նոր մաքսատուրքերը , ինչպիսիք են ԱՄՆ-ը, Բրազիլիան եւ Ուկրաինան՝ պոտենցիալ մեծացնելով ներմուծման վերջնական արժեքը: Բացի այդ, ՌԴ-ում սննդամթերքի արտադրության նկատմամբ ներմուծման փոխարինման քաղաքականության արդյունքները նույնպես կարող են բացասաբար ազդել հարեւան երկրների արտահանման վրա:

 

2019 թվականի վերջին ստորագրվել է նոր մեկ տարվա պայմանագիր 2020 թվին նույն պայմաններով Հայաստան գազի մատակարարման շուրջ (մոտ 30% զեղչով)։  Չնայած այդ պայմանագրի ստորագրմանը՝ գոյություն ունի 2021 թվականին գազի գնի աճի ռիսկ, ինչն էապես կազդի առեւտրային հաշվեկշռի վրա:

 

2019 թվականին կառավարությունն ընդունել է հնգամյա ծրագիր, որում շարադրված են միջազգային հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները եւ հակակոռուպցիոն քաղաքականությունը ՝ ներդրումային միջավայրի բարելավման նպատակով: Չնայած երկրի ներուժին՝ 2019 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ ՕՈՒՆ-ի ներհոսքը կմնա 2 տոկոսի մակարդակում, ինչը վերջին հինգ տարվա միջին ցուցանիշն է:

 

Վերջում, ինչպես նշվում է RAEX-Europe-ի հաշվետվությունում, Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունը մնում է չկարգավորված, եւ դրա էսկալացիան նախկինի պես թաքնված ռիսկ է ներկայացնում: Ավելին, տարածաշրջանում առևտրային և քաղաքական լարվածության աճը բացասական ազդեցություն ունի Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների վրա։

 

Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ RAEX-Europe-ի ամբողջական հաշվետվությունը կարդացեք. https://raexpert.eu/reports/Research_report_Armenia_10.01.2020.pdf (Անգլերեն տարբերակ):

 

Գործակալության մասին տեղեկանք. Rating-Agentur Expert RA GmbH (RAEX-Europe), անկախ եվրոպական վարկանիշային գործակալություն, որը փոխկապակցված է RAEX վարկանիշային գործակալությունների միջազգային խմբի հետ: 2015 թվականից գործակալությունը հավատարմագրվել է Արժեթղթերի եւ շուկաների եվրոպական կարգավորիչի (ESMA) կողմից եւ ունի վարկունակության արտաքին գնահատման ինստիտուտի (ECAI) պաշտոնական կարգավիճակ: Գործակալության գրասենյակը գտնվում Է Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա)։  Գործակալության նպատակն է ամենախիստ կարգավորմանն ու էթիկական կանոնակարգին համապատասխան վարկանիշների շնորհումը ոչ ֆինանսական ընկերություններին, ֆինանսական ինստիտուտներին, ապահովագրական ընկերություններին, տարածաշրջաններին ու երկրներին: AmRating ազգային վարկանիշային գործակալությունը RAEX - Europe-ի գործընկերն է Հայաստանի Հանրապետությունում:

Հոդվածներ նույն թեմայից
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
13.05.2024
RUB4.240.04
USD387.64-0.37
EUR417.91-0.33
GBP485.83-0.42
CAD283.42-0.19
JPY24.87-0.04
CNY53.58-0.13
CHF427.48-0.46