Արմինֆո.Հայաստանի կապի ոլորտի հասույթիը 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 23.2 մլրդ դրամ ($48.5 մլն), իսկ տարեկան աճը դանդաղել է 2.5%-ցց մինչեւ 0,5%: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ստացված հասույթի ընդհանուր ծավալի առյուծի բաժինը ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը՝ 90% կամ 20.9 մլրդ դրամ, որը կրճատվել է 0.6% - ով (նախորդ տարվա 1,5% անկման դիմաց):
Ըստ վիճակագրական տվյալների՝ միայն 2020թ. փետրվարին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 11.3 մլրդ դրամ՝ կրճատվելով տարեկան 3,9% - ով։ Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտը փետրվար ամսվա ընթացքում ապահովել է 10.3 մլրդ դրամի եկամուտ՝ տարեկան 2.2 տոկոս անկում։
Համեմատության համար նշենք, որ 2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել է 23.1 մլրդ դրամ։ Ստացված հասույթի ընդհանուր ծավալից 21.1 մլրդ դրամը բաժին է ընկել հեռահաղորդակցության ոլորտին։
Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020թ. հունվար-փետրվարին կազմել է 478.98 դրամ, իսկ 2020թ. փետրվարին ՝ 478.74 դրամ՝ 1 դոլարի դիմաց՝ 2019թվականի հունվար – փետրվարին 487.10 դրամ/1դոլարի եւ 2019թվականի փետրվարի 488.41 դրամ/1դոլարի դիմաց:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |