Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է աստիճանաբար ձեռնամուխ լինել Հայաստանում կյանքի ապահովագրության ինստիտուտի ներդրման ծրագրի իրականացմանը' բարձր հեղինակություն ունեցող միջազգային ընկերությունների ներգրավմամբ: "Մենք այդ մասին լրջորեն մտածում ենք", - ԱԺ ամբիոնից հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
ՀՀ ԿԲ ղեկավարը խոսել է նաեւ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի աստիճանական ընդլայնման մասին, որոնց վերաբերյալ ապահովագրերն սկսել են գործել ընթացիկ տարվա սկզբից: Ագրոապահովագրության ծրագրի ընդլայնումը կընթանա ինչպես գյուղատնտեսական մշակաբույսերի քանակի, այնպես էլ ռիսկերի ավելացման առումով։ Այս առնչությամբ նա նշել է, որ վերջերս ապահովագրական ընկերություններից մեկը ՀՀ ԿԲ-ին է ներկայացրել մի ուսումնասիրություն, որում, Գալստյանի ասելով, նախանշված են հետաքրքիր եզրակացություններ, որոնք օգտագործելով կարելի է բարելավել գյուղատնտեսության ապահովագրությունը:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |