Արմինֆո. ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ ներդրումների, 30 միլիոն դրամով նախատեսվում է արևային կայանների տեղադրում` Նոյեմբերյան խոշորացված համայնքում:
Արևային առաջին կայանն արդեն տեղադրվել է Նոյեմբերյանի մշակույթի տան տանիքին: Այն ունի 20 կվտ. հզորության և տարեկան արտադրելու է մոտ 25000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Մինչև սեպտեմբեր այստեղ նախատեսվում է 80 կվտ գումարային հզորության ևս չորս կայանի տեղադրում և շահագործում, որոնցից երկուսը կտեղադրվեն Բարեկամավան սահմանամերձ բնակավայրի խմելու ջուր մատակարարող պոմպակայանների վրա:
Ծրագրի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքը տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |