Արմինֆո.Միջուկային էներգետիկան կարող է զգալի ներդրում ունենալ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման եւ էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում՝ միաժամանակ էներգիա մատակարարելով երկրի զարգացման համար անհրաժեշտ աճող քանակությամբ: Այդ մասին ասվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ ։
"Միջուկային ոլորտի բարելավման համար կենսականորեն կարեւոր է ապահովել, որպեսզի միջուկային օբյեկտները կառուցվեն եւ շահագործվեն անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Մենք ուրախ ենք, որ Մեծ Բրիտանիայի միջուկային կարգավորման վարչությունը համաձայնել է աջակցել Հայաստանի իր գործընկերոջ՝ Հայաստանի միջուկային կարգավորման պետական կոմիտեի զարգացմանը", - հաղորդել են դեսպանատնից, հավելելով, որ համաշխարհային մակարդակի բրիտանական փորձի փոխանցումը, տեխնիկական աջակցությունը կոնկրետ բնագավառներում ՝ կապված անվտանգության կանոնների հաստատման եւ ներդաշնակեցման, ինչպես նաեւ Հայաստանի միջուկային կարգավորման կոմիտեի եւ նրա տեխնիկական աջակցության կազմակերպման հնարավորությունների ընդլայնման հետ, կկազմեն այդ օգնության զգալի մասը:
Դիվանագիտական առաքելությունից նաև հաղորդել են, որ այս համատեքստում նախորդ շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչների առաջին առցանց հանդիպումը, որը հիմք է հանդիսացել երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Վիկտոր Քլարկը ողջունել է միջոցառման մասնակիցներին և հաջողություն մաղթել նրանց: "Ես կարծում եմ, որ այդ համագործակցությունը կնպաստի միջուկային ոլորտում հայկական կարգավորող մարմնի վերահսկողական կարողությունների ուժեղացմանը եւ Հայաստանում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի առաջխաղացմանը", - ասել է նա:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |