Երեթշաբթի, 10 Օգոստոսի 2021 13:35
Նաիրա Բադալյան

"Արմբազալտը"՝  ներդրողի որոնումներում. կամ՝ արդյոք Արևային Հայաստանի հրաշք-քարն ապագա ունի

"Արմբազալտը"՝  ներդրողի որոնումներում. կամ՝ արդյոք Արևային Հայաստանի հրաշք-քարն ապագա ունի

Արմինֆո.2021 թվականի ապրիլին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը ներկայացրել է ԵԱՏՄ արդյունաբերական շինարարության ոլորտում խոշորագույն ներդրումային նախագծերի վերանայում՝ մինչև 2025 թվականը իրագործման հեռանկարով:

Փաստաթղթում, որը ձեւավորվել է միության անդամ պետություններում հայտարարված եւ իրականացվող 400 առավել ընդգրկուն արդյունաբերական նախագծերի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության հիման վրա եւ, ընդհանուր առմամբ, նախատեսում է 128 մլրդ դոլարի ներդրում, նշվել է նաև Հայաստանում "Արմբաս" ՍՊԸ-ի բազալտե մանրաթելից արտադրատեսակների արտադրության ստեղծման նախագիծը, որը պահանջում է 40 մլն դոլար ներդրում:

 

"Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու բազալտե թելերի արտադրության համաշխարհային շուկայում խոշորագույն խաղացող, քանի որ հայկական հումքը լավագույններից մեկն է", - ԱրմԻնֆոյին պատմել է ArmBas բազալտե նյութերի գործարանի ("Արմբազալտ" ՓԲԸ) կոմերցիոն տնօրեն Սոկրատ Գրիգորյանը:

 

Բազալտը Երկրի մակերեւույթի վրա ամենատարածված մագմատիկ ապարն է: Բազալտից կարելի է ստանալ բոլորովին նոր կոմպոզիտային նյութեր, եթե քարը հալեցնել մեծ ջերմաստիճանների տակ (ավելի քան հազար աստիճան): Այդ դեպքում դրանից  կարելի է պատրաստել շինարարական ամրան եւ բազալտե թել: Այլ կոմպոզիտային նյութերի համեմատ բազալտե մանրաթելն ավելի էկոլոգիապես մաքուր արտադրանք է, ինչն այն պտանի է դարձնում այնպիսի կիրառության համար, ինչպես՝ ցանցերի, խողովակների, բեռնարկղերի, էլեկտրական մեկուսիչ նյութերի, բազալտ-պլաստմասե իրերի ամրանավորումը եւ այլն:

 

Անընդհատ բազալտե մանրաթելերն օգտագործվում են կոմպոզիտային եւ ոչ կոմպոզիտային նյութերում' ցուցադրելով գերազանց մեխանիկական հատկություններ. անընդհատ բազալտե մանրաթելից պատրաստված ամրաններն ունեն բարձր ամրություն և դիմացկունություն ագրեսիվ միջավայրում, ջերմային և էլեկտրական մեկուսացման առանձնահատկություններ, թթու և հիմնային միջավայրերի, ինչպես նաև ծովի ջրի հանդեպ բարձր քիմիական դիմադրություն: Բազալտե մանրաթելը և դրանից ստացվող արտադրատեսակները չեն ենթարկվում կոռոզիայի:

 

Բազալտե մանրաթելերը կիրառելի են նաև ավտոարդյունաբերությունում. դրանից կարելի է ստանալ շատ թեթև, բայց ամուր մասեր։ Ավիաարդյունաբերությունը նույնպես այն բնագաավառն է, որտեղ կոմպոզիտային նյութերն առավել պահանջված են՝ ապահովում են մեծ աերոդինամիկա, ինչպես նաև պակաս տեսանելի են դարձնում ռադարների համար ։ Ընդ որում, բազալտե մանրաթելերի արտադրության համար հումքային բազան, գործնականում, անսահմանափակ է։

 

Այդուհանդերձ, բարձրորակ անընդհատ բազալտե մանրաթելերի վրա հիմնված արտադրատեսակների արտադրության գործարանները քիչ են։ Հարցն այն է, որ եթե աշխարհում պաշարները քիչ չեն, ապա դրանք "այն որակը չունեն", հավաստիացնում է հայկական ձեռնարկության ղեկավարը:

 

Բազալտ՝ Քարերի երկրից

 

Անընդհատ բազալտե մանրաթելը նոր տեսակի  մանրաթել է: Դրա հատկությունները մոտավորապես 65-70% - ով որոշվում են սկզբնական բազալտե հումքով և, համապատասխանաբար, 30-35% - ով ապահովվում են արտադրական տեխնոլոգիաներով, տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքով և օգտագործվող քսանյութով։

 

Հայկական բազալտն իր քիմիական կառուցվածքով եւ հանքավայրերի կայունությամբ լավագույնն է՝ ռուսականի, ուկրաինականի կամ չինականի համեմատ, հեղինակավոր հայտարարում է ձեռնարկության ղեկավարը: Այն ունի քիչ մետաղական խառնուկներ, այնպես որ,  դրանից ձուլված թելերը, ցանցերը եւ ամրաններն ավելի ամուր են եւ ավեի դիմացկուն ջերմաստիճանի տատանումների հանդեպ: "Դրա հենց յուրահատուկ քիմիական կառուցվածքն է թույլ տալիս ստանալ բազալտե թելերի լավագույն պարամետրերը, որոնք օգտագործվում են բարձր տեխնոլոգիական արտադրանքներում, օրինակ, հորատման կայանքներում", - նշել է փորձագետը:

 

Սկզբում եղել է գաղափարը. եւ լուրջ պատվերներ

 

Գիտակցելով արտադրության հեռանկարները, եւ, Գրիգորյանի հավաստմամբ, Ռուսաստանից լուրջ պատվերներով, դեռեւս 2014 թվականին Հայաստանում գործարկվեց բազալտե մանրաթելերի արտադրության գործարանը։ Ներդրել են 10 մլն դոլար վարկային ռեսուրսներ, գործարան են կառուցել, բայց արդեն մատակարարումների փուլում համագործակցությունը դադարեցվել է ռուսական ռուբլու ուժեղ փլուզման պատճառով։

 

Այժմ ամրանների արտադրության գծերը գործարկված են 50-60% - ով, իսկ ահա մանրաթելի արտադրությունը պարապուրդի է մատնված: "Արմբազալտը" զբաղվում է բարձրորակ անընդհակ բազալտե մանրաթելի և բազալտե մանրաթելերի հիման վրա  արտադրությամբ, ինչպիսիք են բազալտե ամրանները, ցանցերը և այլ կոմպոզիտային նյութերը, ինչպես նաև բազալտե մանրաթելերի հետագա մշակմամբ, սակայն ձեռնարկությունում խոստովանում են. շուկան չկորցնելու համար հումքը՝ բուն թելը, ներմուծվում են ՌԴ - ից և Չինաստանից:

 

Այնուամենայնիվ, ձեռնարկության ղեկավարությունը, առանց թեւերը ծալելու, փնտրում է բիզնես-գործընկերներ, որոնց ներդրումների հաշվին հնարավոր կլինի արդեն ներդրումային ծրագրի առաջին փուլի արդյունքներով եւ 6 մլն դոլարի չափով ներդրումների արդյունքում ավելացնել բազալտե մանրաթելի արտադրության ծավալները՝ տարեկան մինչեւ հազար տոննա: Այս փուլում նախատեսվում է ամբողջությամբ հիմնել շարունակական բազալտե մանրաթելերի և շինարարության համար նախատեսված կոմպոզիտային ամրանների արտադրություն, իսկ աշխատակիցների թիվը ներկայիս 20-ից հասցնել 120-ի։ Իդեալական ընթացքի դեպքում ներդրումային ծրագիրը ողջ ծավալով պետք է իրականացվի 2-3 տարվա ընթացքում, արտադրական հզորությունները հասցվեն մինչեւ 6 հազար տոննա բազալտե մանրաթել, իսկ ձեռնարկության աշխատակիցների թիվը՝ մինչեւ 300 մարդու։

 

Ձեռնարկության արդիականացման   եւ ընդլայնման բիզնես-ծրագիրը ուղղված էր ոչ միայն ԵԱՏՄ կառույցներին։ Գրիգորյանի խոսքով  վերջին 7 տարիների ընթացքում ընկերությունը անդադար դիմում է ԱԶԲ-ին, ՎԶԵԲ-ին, KFW-ին, մասնավոր ներդրումային խմբերին ՝ նշելով պահանջներն ու հեռանկարները։ Առայժմ արդյունք չկա, սակայն, Գրիգորյանի ասելով, իրենք "դեռ ակտիվ փնտրտուքի մեջ են" ։

"Դեռ 2018-2019թթ. չինացի ներդրողները շատ ակտիվ հետաքրքրվում էին հայկական բազալտով։ Նույնիսկ Հայաստանում բազալտե հանքեր գնելու և "սեփական կարիքների համար պահելու" ծրագրեր կային։ Տարբեր ձեւաչափի ներդրողներ էին գալիս՝ "մասնավորներից" մինչեւ խոշոր պետական ընկերությունների ներկայացուցիչներ", - հիշում է գործարանի տնօրենը։ 2019 թվականի մայիս և հունիս ամիսներին ՀՀ կառավարությունում տեղեկացրել են, որ տեղական հումքի հիման վրա շինանյութերի արտադրության նկատմամբ հետաքրքրություն է դրսեւորել նաև չինական TEDA ընկերությունը, որը հայտարարել է բազալտի մանրաթելերի արտադրության մեջ մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդնելու հնարավորության մասին, իսկ ճապոնացի գործընկերները խոստացել են խորացնել արտադրությունը՝ նպատակ ունենալով ստանալ շինարարության համար ջերմամեկուսիչ նյութ, որն աչքի կընկնի մեծ թեթեւությամբ և ամրությամբ: "Ողջ աշխարհն այսօր բավականին լուրջ ուշադրություն է դարձնում կոմպոզիտային նյութերին, իսկ Հայաստանն ունի այդ նյութերի հիմքը՝ բազալտ, որը, հավատացեք, այսօր ոչ պակաս հզոր ու հազվագյուտ ռեսուրս է", - այն ժամանակ նշել էր Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը։ Թուրքիան, որը բազալտի մանրաթելերի մեծ սպառող է՝ Չինաստանից և ՌԴ-ից, բազմիցս հետաքրքրվել է հայկական գործարանով։

 

Արդեն այս տարի՝ մայիսի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն "Շինարարություն և ինտերիեր 2021" 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում այցելեց "ԱՐՄԲԱԶԱԼՏ" ՓԲԸ-ի արտադրանքի տաղավար: Առեւտային ներկայացուցիչը Գրիգորյանի հետ քննարկել է Հայաստանում բազալտի արտադրության ընդլայնման բիզնես-ծրագիրը եւ նշել, որ այս նախագիծը բավական հեռանկարային է թվում ռուսական ներդրումներ ներգրավելու համար: Ռուսական կողմը խոստացել է հայկական արտադրողին ներկայացնել տարբեր հարթակներում եւ օգնել խոշոր արդյունաբերական պետական ընկերությունների՝ Ռոստեխի եւ Ռոսնանոյի շրջանում գործընկերներ գտնելու հարցում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ձեռնարկություն են այցելել նաեւ ռուսական խոշոր տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչներ, տեղում ծանոթացել են արտադրանքին, ինժեներական եւ տեխնոլոգիական ներուժին: Ռուսաստանից ժամանած հյուրերը հիացած էին ձեռնարկության ներուժով, սակայն "հիացմունքից" այն կողմ գործը չգնաց։

 

Այդուհանդերձ, ձեռնարկության ղեկավարը համոզված է, որ ռուսական շուկայում հայկական արտադրանքի լուրջ պահանջարկ կա։ Օրինակ, Գազպրոմը լուրջ խնդիրներ է լուծում՝ գերխորը հորերի հորատման գործընթացում գրունտը ծակող կայանքը հանդիպում է սառցե "վահանի"։ Նման խորության վրա ջերմաստիճանը խիստ նվազում է, նույնիսկ մետաղը չի դիմանում, եւ այդ ժամանակ, որպես ջերմամեկուսիչ նյութ, օգտագործվում են բազալտե գերնուրբ շտապելային մանրաթելերից պատրաստված գորգեր: Իսկ բազալտե մանրաթելերն ունեն քիմիապես ակտիվ միջավայրերի (թթուների, ալկալիների, աղերի լուծումների), բարձր ջերմաստիճանի և բաց բոցի ազդեցության հանդեպ բարձր դիմացկունություն։ "Միայն հայկական արտադրության բազալտե մանրաթելը, այդ թվում ՝ իր բնական հատկությունների շնորհիվ, կարող են ապահովել այդ սարքավորման անխափան աշխատանքը", - հպարտորեն հայտարարում է Գրիգորյանը:

 

Ներդրումների ակնկալիքով

 

Այսօր գործարանում արտադրվում են բազալտե կոմպոզիտային ամրաններ, բազալտե մանրաթելից տարբեր արտադրանքներ, պրոֆիլներ, որոշակի տեսակի տեքստիլ։ Ձեռնարկությունն աշխատում է ինչպես տեղական, այնպես էլ Եվրոպական շուկայի համար, բայց այնտեղ այն ներկայացված է փոքր ծավալներով, հիմնականում, իրականացվում են փորձնական վաճառք: Միայն բիզնես-ծրագրի իրականացումից հետո հնարավոր կլինի ԵՄ շուկա դուրս գալ հիմնական արտադրանքով։ Տեղական շուկայում լայն կիրառություն է ստացել կոմպոզիտային ամրանների օգտագործումը: Այս ապրանքի նկատմամբ պահանջարկը, Գրիգորյանի հավատսմամբ, օրեցօր աճում է, քանի որ այն մետաղական ամրանների նկատմամբ ունի մի շարք առավելություններ.  ավելի էժան է, թեթեւ: Գործարանի ղեկավարի խոստովանությամբ, եթե կոմպոզիտային ամրանը կարողանա մետաղականից "նվաճել"  տեղական շուկայի գոնե մեկ տոկոսը, ապա ընկերությունն՝ ինքը, "կհաղթահարի" ներդրումային ծրագրի առաջին փուլի իրականացումը: Բայց խնդիրն այն է, որ նյութը լիովին ուսումնասիրված չէ, իսկ հայկական գործարանի ռեսուրսները թույլ չեն տալիս լաբորատոր վերլուծություն կատարել դրա սեյսմակայունության առումով՝ շինարարական կառուցվածքներում օգտագործելու համար։

 

Անընդհատ բազալտե մանրաթելի շուկայի միտումը

 

Մինչդեռ, գլոբալ շուկայական հետազոտությունների Research And Markets գործակալության հաշվետվության համաձայն, բազալտե մանրաթելի շուկայի ծավալը 2019 թվականի 227 մլն դոլարից մինչեւ 2026 թվականը կհասնի 498,47 մլն դոլարի, իսկ աճի միջին տարեկան տեմպը 2019 եւ 2026 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում կկազմի 13,5 տոկոս: Մինչև 2026 թվականը անընդհատ բազալտե մանրաթելն ըստ ձևի ամենաարագ աճող հատվածն է։

 

Ակնկալվում է, որ անընդհատ բազալտե մանրաթելի թողարկման ծավալը ցույց կտա ավելի բարձր CAGR  (Compound Annual Growth Rateժ - տարեկան աճի համախառն տեմպ) կանխատեսվող ժամանակահատվածում, քանի որ այն օգտագործվում է ռովինգի, հյուսվածքի (ցանցի) եւ "բամբակի" տեսքով՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծովային արդյունահանումը, ավտոմոբիլաշինությունը եւ տրանսպորտը, սպորտային ապրանքները, հողմաէներգետիկան, շինարարությունը եւ ենթակառուցվածքը, էլեկտրատեխնիկան եւ էլեկտրոնիկան, խողովակներն ու ռեզերվուարները:

 

Հաշվի առնելով ողջ վերն ասվածը՝ պարոն Գրիգորյանը չի կասկածում. կլինեն թե ներդրողներ, թե պատվիրատուներ, քանի որ, "ուզես թե չուզես, ապագան կոմպոզիտային նյութերինն է"։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84