Երեթշաբթի, 11 Հունվարի 2022 12:04
Կարինա Մելիքյան

2021 թվականի 11 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2%-ով

2021 թվականի 11 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2%-ով

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել Է 5,2% - ով (2020թ. նույն ժամանակահատվածի 7,2%-ի դիմաց)՝ չհասնելով նախաքովիդյան 7,5% աճի (2019թ. նույն ժամանակահատվածում): Դա դիտվել է արտահանման եւ ներմուծման անկումից երկնիշ աճի հասնելու ֆոնին, այն դեպքում, երբ նախաքովիդյան համադրելի ժամանակաշրջանում այդ ցուցանիշների աճը շատ ավելի համեստ էր։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները։

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա նոյեմբերին  2020թ. նոյեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 13,2%-ով (նախորդ տարվա 10,3%-ի և նախաքովիդյան շրջանի 10,1%-ի աճի դիմաց), ամսական անկման պահպանմամբ՝ տեմպերի դանդաղումով հոկտեմբերի 4,9%-ից մինչև նոյեմբերի 1,4% (2020թ.նոյեմբերի 10,2% և 2019թ. նոյեմբերի 8,5% - ի անկման դիմաց):

 

2021 թվականի հունվար-նոյեմբերին որպես տնտեսական ակտիվության աճի դրայվեր առավելապես հանդես են եկել առևտրի հատվածը, ծառայությունների ոլորտը և շինարարական հատվածը,  համապատասխանաբար,  7,9%, 7,3% և 6,9% վերընթաց տեմպերով, և ավելի պակաս արդյունաբերական հատվածը՝ արտադրության ծավալի 2,7% աճով։ Անկում է արձանագրվել միայն էներգահամալիրում՝ 2 տոկոս։ Մեկ տարի առաջ՝ 2020թ. հունվար-նոյեմբերին, միայն էներգահամալիրում էր պահպանվել աճ՝ 1,8%, մինչդեռ, մնացած ճյուղերում արձանագրվել էր անկում. ծառայությունների ոլորտում՝ 13,6%, առեւտրի հատվածում՝ 13,5%, շինարարական հատվածում՝ 11,2%, արդյունաբերական հատվածում՝ 0,2%: Իսկ երկու տարի առաջ՝ 2019թ. հունվար-նոյեմբերին, տնտեսական ակտիվության աճը պայմանավորել էին ծառայությունների ոլորտը՝ 14,8 % - ով, արդյունաբերական հատվածը՝ 9,3 % - ով, առեւտուրը՝ 9,2% - ով, շինարարական հատվածը՝ 4,5% - ով՝ էներգահամալիրի 3,4% անկման դեպքում: Ագրոհատվածի վերաբերյալ հրապարակվում են միայն եռամսյակային տվյալները։

 

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2021 թվականի հունվար-նոյեմբերին

2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 9,9% - ով, նման աճով 2021թ. նոյեմբերին 2020թ.

նոյեմբերի համեմատ՝ 9,9% - ով, ընդ որում, միայն 2021թ. նոյեմբերին չի փոխվել (հոկտեմբերյան 0,2% աճից հետո)։ Մեկ տարի առաջ՝ 2020թ. հունվար-նոյեմբերին, 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 2,2% - ով, 2020թ. նոյեմբերին՝ 2019թ. նոյեմբերի համեմատ ՝ 4,5% - ով, իսկ միայն 2020թ. նոյեմբերին՝ 0,9% - ով (հոկտեմբերի 0,7% անկումից հետո)։ Երկու տարի առաջ՝ 2019թ. հունվար-նոյեմբերին 2018թ. հունվար-նոյեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0,4% - ով, 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 0,6% - ով, իսկ միայն 2019թ. նոյեմբերին աճել է 0,5% - ով:

 

Իսկ ամսական կտրվածքով (նոյեմբերին) աճ է արձանագրվել բոլոր ճյուղերում, բացի ծառայությունների ոլորտից, որտեղ անկումը պահպանվել է՝ տեմպերի դանդաղմամբ՝ հոկտեմբերի 1,5 տոկոսից մինչեւ 1 տոկոս: Այսպես, էներգահամալիրում նոյեմբերին աճն արագացել է մինչեւ 17,7 տոկոս (հոկտեմբերի 5,8 տոկոսից), շինարարության հատվածում՝ մինչեւ 14,4 տոկոս (հոկտեմբերի 4,2 տոկոսից), արդյունաբերական հատվածում՝ մինչեւ 13,8 տոկոս (հոկտեմբերի 9,6 տոկոսից), իսկ առեւտրի հատվածում հոկտեմբերի 3,8 տոկոս անկումից մինչեւ 3,8  տոկոս աճ: Մեկ տարի առաջ՝ 2020թ. նոյեմբերին նույնպես անկում է արձանագրվել միայն ծառայությունների ոլորտում (2,8%), իսկ մնացած ճյուղերում աճ է արձանագրվել. արդյունաբերական հատվածում տեմպերն րագացել են մինչև 4% (հոկտեմբերի 3,2% - ից), շինարարության ոլորտում՝ մինչև 10% (հոկտեմբերի 3% - ից), իսկ առևտուրն ու էներգահամալիրը հասել են, համապատասխանաբար,  1% և 1,9% աճի (հոկտեմբերի 13,4% և 1,8% անկումից)։ Նախաքովիդյան համադրելի ժամանակաշրջանում, 2019թ. նոյեմբերին աճ արձանագրած ճյուղերնն էին շինարարության ոլորտը՝ 8,9%, արդյունաբերական հատվածը՝ 6,9%, էներգահամալիրը՝ 1,7%, և առևտրի հատվածը՝ 1,5%, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 8,4% անկում։

 

Տարեկան կտրվածքով (2021թ. նոյեմբերին՝ 2020թ. նոյեմբերի համեմատ) բոլոր ճյուղերը աճ են արձանագրել. ծառայությունների ոլորտը՝ 16,9%, առեւտրի հատվածը եւ արդյունաբերական հատվածը՝ 15,7%, շինարարության ոլորտը՝ 10,8%, եւ էներգահամալիրը՝ 8,3%։ Մեկ տարի առաջ (2020թ. նոյեմբերին ՝ 2019թ. նոյեմբերի համեմատ) անկման մեջ էին հայտնվել առևտրի հատվածը՝ 22% - ով, ծառայությունների ոլորտը՝ 18,6%-ով, և արդյունաբերական հատվածը՝ 6,1% - ով, իսկ աճի մեջ էի մնացել էներգահամալիրը՝ 3,1% - ով, և շինարարության ոլորտը՝ 2%-ով։ Երկու տարի առաջ (2019թ. նոյեմբեր-2018թ. նոյեմբեր) անկման մեջ էր միայն էներգահամալիրը՝ 9,3%-ով, իսկ մնացած ոլորտները ցույց էին տալիս աճ. արդյունաբերությունը՝ 13,8%, առևտուրը՝ 11,9%, ծառայությունների ոլորտը՝ 11,6%, շինարարությունը՝ 4,8%։

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021թ. հունվար-նոյեմբերին ըստ բացարձակ մեծության առաջատարի դիրքը պահպանում է առևտրի հատվածը՝ 2.996 տրլն դրամ ծավալով ($5.9 մլրդ): Երկրորդ դիրքում արդյունաբերական հատվածն է՝ 2.105 տրլն դրամ ($4.2 մլրդ), երրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ 1.693 տրլն դրամ ($3.3 մլրդ), չորրորդ տեղը, ագրոհատվածի տվյալների բացակայության պատճառով, զբաղեցնում է շինարարական հատվածը՝ 365.8 մլրդ դրամ ($723.6 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2021 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 6848.4 մլն կՎտ/ժամ, որից միայն նոյեմբերին' 685.2 մլն կՎտ/ժամ:

 

Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2021 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 3.7 տրլն դրամ ($7.4 մլրդ)՝ տարեկան 16.6% աճով։ Դա ուղեկցվել է արտահանման ավելի ծանրակշիռ աճով՝ 19,4 տոկոսով ՝ մինչեւ 1.4 տրլն դրամ ($2.7 մլրդ), և ներմուծման մի փոքր պակաս աճով՝ 15.1%-ով, մինչև 2.4 տրլն դրամ ($4.7 մլրդ)։ 2021 թվականի նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառության աճը դանդաղել է 12,5 տոկոսից մինչև 8,5 տոկոս, արտահանման վերընթաց միտման նույն շարժման հաշվին՝ 16,7 տոկոսից մինչև 10,9 տոկոս, և ներմուծմանը՝ 10,5 տոկոսից մինչև 7,2 տոկոս։ Իսկ 2021 թվականի նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արտաքին առևտրաշրջանառության 44,6% աճը գրեթե հավասարապես բխում էր ներմուծման 45,9% աճից և արտահանման 42,1% աճից։ Մեկ տարի առաջ՝ 2020թ. հունվար-նոյեմբերին, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 12,4% անկումը պայմանավորված էր ինչպես ներմուծման 15,9% - ով, այնպես էլ արտահանման 5,2%-ով անկմամբ, միայն նոյեմբեր ամսվա ընթացքում արտաքին առևտրաշրջանառության անկման 2,9%-ից մինչև 5% արագացումը բխում էր ներմուծման դինամիկայի 2,3% աճից մինչեւ 2,6% անկում շրջադարձից, և անկումը պահպանած արտահանումից՝ տեմպերի 11,1%-ից մինչև 9,4% դանդաղմամբ, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ արտաքին առետրի շրջանառությունը կրճատվել է 25,9%-ով՝ ներմուծման 28,9% անկման պատճառով ՝ արտահանման 19,4% անկման դեպքում։ Նախաքովիդյան համադրելի ժամանակահատվածում արտաքին առևտրի դինամիկան հետևյալն էր.  2019թ. հունվար-նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառության 7,4% աճը բխում էր արտահանման 9%  և ներմուծման 6,6% աճից, միայն նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 4,5% - ով ՝ արտահանման 8,5% և ներմուծման 3,1% աճի հաշվին, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ արտաքին առևտրաշրջանառության 14,2% աճը առավելապես պայմանավորված էր արտահանման 25,7% աճով՝ ներմւոծման 9,6 % աճի պայմաններում: (2021թ. նոյեմբերին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 477.66 դրամ/1դոլար, իսկ 2020թ. հունվար-նոյեմբերին' 505.46 դրամ/1դոլար):

 

Նշենք, որ ԱՄՀ-ի նոյեմբերին թարմացված կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2021 թվականին կկազմի 5,5 տոկոս՝ 2022 թվականին տեմպերի դանդաղմամբ մինչեւ 5,3 տոկոս: ՀԲ-ի հոկտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2021 թվականին կկազմի 6,1 տոկոս ' 2022 թվականին տեմպերի մինչեւ 4,8 տոկոս դանդաղմամբ: Իսկ ՀՀ Կենտրոնական բանկի դեկտեմբերի կեսերին թարմացված կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2021 թվականին կկազմի 4,2 տոկոս։ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում ամրագրված է ՀՆԱ-ի 3.2% աճ, իսկ 2022 թվականի պետական բյուջեում ամրագրված է ՀՆԱ-ի 7% աճ: Եվ դա՝ 2020թ. ՀՆԱ-ի փաստացի 7,4% անկումից և նախաքովիդյան 2019թ. ՀՆԱ-ի 7,6% աճից հետո։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63