Արմինֆո. 2021 թվականին Հայաստանում գրանցվել է բնակչության միգրացիայի 57 472 դեպք, ինչը 18 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ըստ վիճակագրական տվյալների՝ արտասահմանից երկիր է տեղափոխվել 18 853 մարդ (տարեկան 19 տոկոս աճ), իսկ արտասահման է արտագաղթել 22 651 մարդ (տարեկան 25 տոկոս աճ)։ Արդյունքում՝ հաշվետու 2021 թվականին Հայաստանի միգրացիայի բացասական սալդոն կազմել է 3 798 մարդ' տարեկան 67,5 տոկոս աճով:
Հիմնական երկրները, ուր նախընտրել են տեղափոխվել Հայաստանի քաղաքացիները, Ռուսաստանն է, Արցախի Հանրապետությունը, Վրաստանը, ԱՄՆ և Գերմանիան։ Զբոսաշրջության նպատակով հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 870 308 զբոսաշրջիկ, ինչը 2,4 անգամ բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |