Արմինֆո.Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Եվրոպական Միությունը համագործակցում են Հայաստանում բարձր էներգաարդյունավետ բնակարանների համար նախագծի շուրջ: Այդ մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Ցրտաշունչ ձմռանը գտնվելով վատ մեկուսացված տներում՝ ցածր և միջին եկամուտ ունեցող հայաստանյան ընտանիքներն ապրում են դժվարին պայմաններում: Ահա թե ինչու, Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Եվրամիությունը վերջերս վերսկսել են իրենց աջակցությունը Ազգային հիփոթեքային ընկերության (NMC) կողմից ղեկավարվող «Ջերմ Օջախ» ծրագրին: Այն նպաստում է էներգաարդյունավետության աշխատանքների ֆինանսավորմանն առավել խոցելի ընտանիքների համար, հատկապես գյուղական վայրերում և երկրոդային քաղաքներում», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականի մայիսին Ազգային հիփոթեքային ընկերության եւ Ֆրանսիայի զարգացման գործակալության միջեւ "Ջերմ օջախ" էներգաարդյունավետ բնակարանային շինարարության ծրագրի ֆինանսավորման շրջանակներում ստորագրվել էր 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր: Այս նախագիծը ծրագրի առաջին փուլի շարունակությունն է: Նախագծի երկրորդ փուլում ֆինանսավորման ծավալը կրկնապատկվում է։ Միջոցները (275 հազար դրամից մինչեւ 3 մլն դրամ) նոր ծրագրի շրջանակներում կտրամադրվեն մատչելի պայմաններով, առնվազն, 5 տարի մարման ժամկետով: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման ընթացքում վարկերից օգտվել է մոտ 8000 տնային տնտեսություն։ Ծրագիրը նախատեսված է ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |