Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Բարսելոնայում մասնակցել է փետրվարի 28-ից մարտի 2-ն անցկացված Շարժական ինդուստրիայի համաշխարհային կոնգրեսին (Mobile World Congress): Կոնգրեսին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։
ԲՏԱՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության համաձայն, մարտի 1-ին դեսպան Սոս Ավետիսյանն այցելել է Կոնգրես, նախարարի տեղակալ Դ. Սահակյանի հետ շրջել Հայաստանի տաղավարով, ծանոթացել հայկական ստարտափ ընկերությունների ծրագրերին և գաղափարներին, քննարկել իսպանական շահագրգիռ կառույցների հետ համագործակցության հեռանկարները։
Նույն օրը նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպում են ունեցել Կատալունիայի արտաքին գործերի և բաց կառավարման նախարար Վիկտորյա Ալսինա Բուրգեսի հետ: Հանդիպմանը քննարկվել է տեղի և հայկական ընկերությունների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Mobile World Congress-ը բջջային ինդուստրիայի խոշորագույն ցուցահանդեսներից մեկն է աշխարհում, որին մասնակցում են բջջային կապի օպերատորներ, վաճառողներ եւ կոնտենտի տերեր ամբողջ աշխարհից: Սովորաբար ցուցահանդես այցելում է ավելի քան 100 հազար մարդ։ Կոնգրեսի հիմնական թեմատիկ բաժիններն են. բջջային նորարարություններ, բջջային հավելվածների մշակում, բաց բջջային համակարգեր, բջջային ինտերնետ և բջջային ժամանց։
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |