Արմինֆո.: Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ և ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերություններ:
«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացվեն պաշտպանական լուծումներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքավորումներ: Սպասվում են այցելուներ ԱՊՀ երկներից, Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |