Երկուշաբթի, 6 Հունիսի 2022 17:06
Ալինա Հովհաննիսյան

2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 9,4%-ով

2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 9,4%-ով

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2022 թվականի հունվար-ապրիլին աճել է տարեկան 9.4% - ով ' արտահանման և ներմուծման, համապատասխանաբար, 25.2% և 39.1%  աճի ֆոնին, ինչը համեմատաբար զուսպ տեմպերով դիտվել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում. տնտեսական ակտիվության 2.6% աճն ուղեկցվել է արտահանման և ներմուծման, համապատասխանաբար, 16.7%  և 2.2%  աճով:

Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, որոնցում բացակայում են ագրոհատվածի տվյալները, քանի որ վիճակագրական հաշվետվությունում դրանք հրապարակվում են միայն եռամսյակային կտրվածքով։

 

Ըստ Ճյուղերի 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին աճ են արձանագրել բոլոր ոլորտները, ընդ որում, առավել զգալի՝ ծառայությունների ոլորտն ու էներգահամալիրը, մինչդեռ, մեկ տարի առաջ հենց ծառայությունների ոլորտն էր անկում ապրել։ Հատկանշական է, որ տնտեսական ակտիվության ներկայիս աճն ավելի բարձր է եղել նախաքովիդյան նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ արձանագրվել էր 7 տոկոս, արտահանման եւ ներմուծման, համապատասխանաբար 8,6 տոկոս եւ 1,9 տոկոս նվազման դինամիկայի պարագայում, իսկ ճյուղերից ամենաբարձր աճը ցույց է տվել ծառայությունների ոլորտը (17 տոկոս), եւ միակ անկումը եղել է էներգահամալիրում (9,2 տոկոս):

 

Տարեկան դինամիկայի բարելավում (2022թ. հունվար-ապրիլին ՝ 2021թ. հունվար-ապրիլի համեմատ) դիտվել է ծառայությունների ոլորտում՝ 2,9% անկումից մինչեւ 23,5% աճ։ Աճի արագացում է գրանցվել  առեւտրի հատվածում՝ 4,8 տոկոսից մինչեւ 7,8 տոկոս, արդյունաբերական հատվածում՝ 0,9 տոկոսից մինչեւ 2,6 տոկոս, եւ էներգահամալիրում՝ 3,1 տոկոսից մինչեւ 14,1 տոկոս, իսկ շինարարության ոլորտում, ընդհակառակը, աճի տեմպերը դանդաղել են 20,3 տոկոսից մինչեւ 9 տոկոս:

 

2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 8,8%-ով (2021թ.ապրիլին 2020թ. ապրիլի նկատմամբ 23,2% աճի դիմաց)։ Աճ է դիտվել է բոլոր հատվածներում. ծառայությունների ոլորտ ՝ 27,1%, շինարարական ոլորտ՝ 15,6%, առևտուր՝ 8,6%, էներգահամալիր՝ 5,8%, արդյունաբերական հատված՝ 1,2% ։ Մեկ տարի առաջ ՝ 2021 թվականի ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ թվարկած ոլորտներից համեմատաբար զուսպ աճ էր ցույց տալիս ծառայությունների ոլորտը (15,4%), մինչդեռ, մնացած ճյուղերը ցուցադրում էին ներկայիս տեմպերը զգալիորեն գերազանցող աճ. շինարարություն՝ 87,7%, առևտուր ՝ 47,8%, արդյունաբերական հատված՝ 16,9%, էներգահամալիր՝ 9%, ընդ որում, պետք է հաշվի առնել, որ նման տեմպերի ելքն արվել է անկումից, որում ոլորտները 2020 թվականին հայտնվել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ արտակարգ դրության եւ սահմանափակումների կիրռաման պատճառով: Նախաքովիդյան նույն շրջանում (2019թ. ապրիլինէ 2018թ. ապրիլի համեմատ) այդ ոլորտները նույնպես աճ էին ցույց տալիս. ծառայությունների ոլորտ՝ 16,2%, արդյունաբերական հատված՝ 13,2%, առևտուր՝ 9%, էներգահամալիր՝ 8,9%, շինարարություն՝ 1,8%։

 

Իսկ միայն 2022թ. ապրիլին տնտեսական ակտիվությունն աճել է 5,3% - ով, 2021թ. ապրիլի 3,2% աճի դիմաց: Ամսական կտրվածքով գրեթե բոլոր ճյուղերը աճ են արձանագրել.  արդյունաբերական հատված՝ 11,7%, շինարարություն՝ 8,5%, ծառայությունների ոլորտ՝ 2,1%, առևտուր՝ 1,7%: Անկումը պահպանվել է միայն էներգահամալիրում՝ տեմպերի մինչեւ 13,9 տոկոս արագացմամբ։ Որպես համեմատություն նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2021թ. ապրիլին, աճ են արձանագրել արդյունաբերական հատվածը՝ 2,1%, ծառայությունների ոլորտը՝ 1,2%, շինարարության ոլորտը՝ 1,1%, իսկ անկումը պահպանվել է առևտրի ոլորտում՝ տեմպերի մինչեւ ՝ 0,2%  զգալի դանդաղումով, և էներգահամալրը՝ տեմպերի մինչև 13% արագացմամբ։ Մինչ այդ, նախաքովիդյան 2019 թվականին ապրիլին միայն ծառայությունների ոլորտն էր աճ ցույց տվել, ընդ որում, լճացման աստիճանի ցածր՝ ընդամենը 0,5 տոկոս, իսկ մնացած ճյուղերը անկում էին արձանագրել. շինարարություն՝ 10,8 տոկոս, էներգահամալի՝ 3,3 տոկոս, արդյունաբերական հատված՝ 3 տոկոս, առևտուր ՝ 1,8 տոկոս։

 

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2022 թվականի հունվար-ապրիլին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,8%-ով, 2022 թվականի ապրիլին՝ 2021 թվականի ապրիլի համեմատ' 9,4% - ով, իսկ միայն 2022թ. ապրիլին' 2,4% անկում: Մեկ տարի առաջ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի գծով դիտվում էր հետեւյալ դինամիկա. 2021թ. հունվար-ապրիլին 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝  8,1% աճ, 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ' 11% աճ, իսկ միայն 2021թ. ապրիլին' 0.4% աճ: Նախաքովիդյան 2019 թվին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի դինամիկան նման էր այժմյանին, բայց շատ համեստ տեսք ուներ. 2019 թ. հունվար - ապրիլին 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 0,4%, 2019 թ. ապրիլին 2018 թ. ապրիլի համեմատ աճը կազմել է 0,6%, իսկ միայն 2019 թ. ապրիլին՝ 3,5% անկում:

 

Սպառողական գների ինդեքսը 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել է 7,4% - ով, 2022 թվականի ապրիլին 2021 թվականի ապրիլի համեմատ' 8,4% - ով, իսկ միայն 2022 թվականի ապրիլին' 2,3%-ով, ինչը բարձր է մեկ տարվա վաղեմության նույն ժամանակահատվածի գնաճից. Տարեկան  5,4%  (հունվար-ապրիլին), տարեկան 6,2%  (ապրիլին) և 1,3% (1 ամսում): Նախաքովիդյան 2019 թվականի հունվար-ապրիլին գրանցվել է տարեկան 1,7 տոկոս գնաճ, ապրիլին ՝ տարեկան 2,2 տոկոս գնաճ, իսկ միայն ապրիլին ՝ 0,1 տոկոս գնանկում։

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին բացարձակ մեծությամբ առաջատարի դիրքը պահպանում է առևտրի ոլորտը՝ 1.1 տրլն դրամ ծավալով (2.3 մլրդ դոլար): Երկրորդ տեղում արդյունաբերական հատվածն է՝ 754.7 մլրդ դրամ (1.6 մլրդ դոլար), երրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ 698.2 մլրդ դրամ (1.4 մլրդ դոլար), իսկ չորրորդ տեղում,  ագրոհատվածի տվյալների բացակայության պատճառով, շինարարական հատվածն է՝ 81.3 մլրդ դրամ (168.4 մլն դոլար)։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-ապրիլին կազմել է 3142.4 մլն կվտ/ժամ, որից միայն ապրիլին' 677.1 մլն կվտ/ժամ:

 

Դրա հետ մեկտեղ, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արագացրել է աճը մինչեւ 33,8 տոկոս  կազմելով 1.4 տրիլիոն դրամ (2.9 մլրդ դոլար): Դրա կառուցվածքում աճի արագացում է դիտվել ինչպես արտահանման ՝ մինչեւ 25,2 տոկոս, այնպես էլ ներմուծման ՝ մինչեւ 39,1 տոկոս, որոնց բացարձակ մեծությունը հասել է, համապատասխանաբար, 494 մլրդ դրամի (1.03 մլրդ դոլար) եւ 907,7 մլրդ դրամի (1.9 մլրդ դոլար): Միայն 2022-ի ապրիլին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 18,9%-ով՝ արտահանման 27,3% և ներմուծման 14,6% աճի հաշվին, իսկ 2021-ի ապրիլի համեմատ արտաքին առևտրաշրջանառության 22,5% աճը պայմանավորված էր արտահանման 19,8% և ներմուծման 24,1% աճով ։ Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի հունվար-ապրիլին, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը աճել էր տարեկան 7,2 տոկոսով, մասնավորապես, արտահանումը՝ 16,7 տոկոսով եւ ներմուծումը ՝ 2,2 տոկոսով, միայն 2021 թվականի ապրիլ ամսվա ընթացքում արտաքին առեւտրաշրջանառության  12,9 տոկոս աճը բխում էր արտահանման եւ ներմուծման գրեթե միանման աճից, համապատասխանաբար, 11,9 եւ 13,6 տոկոսով, իսկ 2020թ. ապրիլի համեմատ այդ ցուցանիշների աճը տպավորիչ էր, համապատասխանաբար, 47,5%, 64,3% и 39,1%:

 

Նշենք, որ ՀԲ-ի 2022թ. ապրիլյան կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչեւ 1,2 տոկոս, արտահանման եւ ներմուծման 8,5-12 տոկոս անկման դեպքում: ԱՄՀ-ի ՝ 2022 թվականի մայիսյան կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչեւ 1,5 տոկոս, արտահանման եւ ներմուծման աճի մինչեւ 9,7-10,8 տոկոս դանդաղման դեպքում: ՀՀ ԿԲ մարտյան կանխատեսման համաձայն, ՀՆԱ աճը 2022թ. կդանդաղի մինչեւ 1,6%, արտահանման եւ ներմուծման 1,8-0,1% անկման դեպքում: Փաստացի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ն 2021 թվականին հասել է 5,7% աճի՝ 2020թ. 7,4% անկումից՝ արտահանման և ներմուծման դինամիկայի 2020թ. 3,9-17,7% անկումից  2021թ. մինչեւ 19,1-16,9%-ի աճ շրջադարձի դեպքում: (Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2022թ. ապրիլին կազմել է 470,99 դրամ/1դոլար, իսկ հունվար-ապրիլին' 482,55 դրամ/1դոլար):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
06.05.2024
RUB4.260.03
USD387.920.60
EUR417.831.73
GBP487.811.41
CAD283.670.15
JPY25.22-0.08
CNY53.820.33
CHF428.311.46