Չորեքշաբթի, 22 Հունիսի 2022 14:18

Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»

Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»

Արմինֆո.Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագծի շրջանակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի հետ զրույցի թեման է Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարումը բանկերում: Տիկին Սեյլանյանը կիսվել է նաև կայացած մարդ ու մասնագետ դառնալու սեփական փորձով:

 

  • Տիկին Սեյլանյան, զրույցի սկզբում թերևս փորձենք հանրությանը հասանելի կերպով ներկայացնել բնապահպանական և սոցիալական կառավարման էությունն ու կարևորությունը կորպորատիվ կառավարման համատեքստում:

 

Ընդհանուր առմամբ, ժամանակակից աշխարհում բնապահպանական և սոցիալական կառավարումը հաջողակ բիզնեսի հենասյուներից մեկն է։ Ընկերությունները որդեգրում են պատասխանատու կառավարման ստանդարտներ և ֆինանսական հաշվետվություններին զուգահեռ հրապարակում են բնապահպանական և սոցիալական կառավարմանն ուղղված իրենց ներդրումների ու իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Հայաստանում բնապահպանական և սոցիալական կառավարումն իր ամբողջ ծավալով և նշանակությամբ դեռ լայն տարածում չի ստացել, սակայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ժամանակակից կազմակերպությունների բիզնես ռազմավարության անբաժան մաս է կազմում։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում կազմակերպությունները, գիտակցելով իրենց գործունեության ազդեցությունը հասարակության և շրջակա միջավայրի վրա, մշակում և իրականացնում են երկարաժամկետ ծրագրեր` արտահայտելով հոգատար վերաբերմունք այն միջավայրի հանդեպ, որտեղ գործունեություն են ծավալում: Այն ցանկացած բիզնեսի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ դրական ազդեցություն է ունենում և՛ բիզնեսի և՛ հասարակության վրա:

 

  • Ի՞նչ դրսևորումներ ունի ԿՍՊ-ն բանկային համակարգում և ո՞ր ուղղություններով են առավել հաճախ իրականացվում համապատասխան միջոցառումներն ու ծրագրերը: Ինչպե՞ս է ԿՍՊ-ն նպաստում հանրության շրջանում ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած վստահության ամրապնդմանը:

 

Ինձ համար ԿՍՊ ցուցաբերել նշանակում է լինել որոշակի արժեքների կրող, ինչն էլ իր հերթին նշանակում է ղեկավարել կազմակերպությունն այդ արժեքներով: Անկախ գործունեության ոլորտից` դա վստահություն է առաջացնում հաճախորդների շրջանում, և այստեղ ֆինանսական կառույցները բացառություն չեն կազմում: Ընդ որում, հպարտորեն կարող եմ նշել, որ հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղելերկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում:

Այսօր բոլոր բանկերը մեծ ուշադրություն են դարձնում ԿՍՊ-ին և ունեն մշակված ներդրումային քաղաքականություն։ Մեր բանկն օրինակ բերելով` կարող եմ ասել, որ առաջնային ենք համարում բնապահպանությանն ու համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերը: Ուշադրության կենտրոնում ենք պահում նաև Հայաստանի մարզերը, քանի որ կարծում եմ կայուն զարգացում ապահովելու համար չպետք է սահմանափակվենք միայն մայրաքաղաքում ԿՍՊ դրսևորմամբ: Մարզերում իրականացնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են տեղի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև որոշակի գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի անցնելու կամ բիզնես գործունեություն ծավալելու համար։ Այլ կերպ ասած` ներդրումներ ենք կատարում այնպիսի ծրագրերում, որոնք երկարաժամկետ ազդեցություն կունենան հասարակության կյանքում և կնպաստեն կայուն զարգացմանը: Այստեղ նաև խրախուսում ենք մեր աշխատակիցների ներգրավումը, ովքեր մեծ սիրով իրենց մասնակցությունն են ցուցաբերում մեր կողմից իրականացվող ծրագրերում:

 

 

  • Վերջին տարիներին իրար հաջորդող մարտահրավերային իրավիճակների պայմաններում, ընթացիկ խնդիրների հաղթահարմանը զուգահեռ՝ բանկերը ստանձնեցին նաև սոցիալական, կրթական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներին աջակցող կառույցի դերը։ Ինչպե՞ս կգնահատեք համակարգի դերն ու նշանակությունն այս հարցում։

 

Բոլորիս հայտնի մարտահրավերները ցույց տվեցին, թե որքան խոցելի իրավիճակում կարող են հայտնվել տարբեր ոլորտներ ամբողջ աշխարհում: Ցավոք, դա ընդգծված կերպով արտահայտվեց նաև մեր երկրում: Սակայն, ըստ իս, նման իրավիճակում հայտնվելը ճկունություն դրսևորելու և լուծումներ փնտրելու անհրաժեշտություն և հնարավորություններ է ստեղծում: Նման դեպքերում կարծում եմ կարևոր է, թե ինչպես են իրենց դրսևորում կայացած և ամուր կառույցները, քանի որ դժվարին ժամանակաշրջանում դյուրին չէ աջակցություն ցուցաբերել այլ ոլորտներին` միաժամանակ հաղթահարելով սեփական խնդիրները:

Բանկերը եզակի դեր ունեն կայունության ապահովման և դժվարին իրավիճակում հաճախորդներին աջակցելու գործում: Համակարգի հիմնական մարտահրավերն էր` շարունակել անխափան և արդյունավետ սպասարկումը` միաժամանակ ապահովելով աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունը: Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնք, ի դեպ, այսօր ևս շարունակվում են, ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ամենատարբեր բարդ իրավիճակներում մեր համակարգը կարողացել է դրսևորել ճկունություն` օժանդակություն ցուցաբերելով հաճախորդներին և միաժամանակ հաղթահարելով սեփական դժվարությունները. դա էլ իր հերթին չի կարող դրական ազդեցություն չունենալ մեր տնտեսության վրա:

 

 

  • HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող համարձակ պարտավորություններ է ստանձնել՝ նպատակ դնելով դառնալ արտանետումների զրոյական ցուցանիշով բանկ։ Այս տեսանկյունից որքանո՞վ եք կարևորում պատասխանատու բանկային գործունեությունը կանաչ տնտեսության ֆինանսավորման համատեքստում:

 

Այսօր, առավել քան երբևէ, ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է կայունտնտեսական լուծումների ապահովումը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համատեքստում: Այդ նպատակով ամբողջ աշխարհում բիզնեսների ռազմավարության առանցքային գործոն են հանդիսանում կայուն մոտեցումները, ինչը ֆինանսական ոլորտում նույնպես առաջնային է դառնում։

Թեև բանկերն ի համեմատ այլ ոլորտների ունեն ավելի ցածր ուղղակի սոցիալական և բնապահպանական ազդեցություն շրջակա միջավայրի վրա, սակայն նրանք այդ հարցում ունեն պատասխանատվության իրենց մեծ բաժինը, քանի որ համագործակցում են այնպիսի ընկերությունների հետ, որոնց գործունեության արդյունքում աղտոտվում է շրջակա միջավայրը:

HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող համարձակ պարտավորություններ է ստանձնել` իր առջև նպատակ դնելով դառնալ զրոյական արտանետումների ցուցանիշ ունեցող բանկ: Այստեղ իր կարևոր դերակատարումն ունի նաև HSBC Հայաստանը` նպաստելով մեր երկրի անցմանը ցածր ածխածնային տնտեսության:

Այդ նպատակով մենք մշակել ենք հավակնոտ ծրագիր, որով պլանավորում ենք նվազագույնի հասցնել մեր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում կանաչ և կայուն ֆինանսավորումը, որով հաճախորդներին աջակցում ենք բիզնես վարելու առավել կայուն եղանակներին անցում կատարելու գործում:

 

  • Ֆինանսական կառույցի կայացած լինելու փաստը ենթադրում է նաև ավելի մեծ պատասխանատվություն։ Պատասխանատվություն բոլոր հարթություններում՝ թե՛ բանկի ներսում, և թե՛ դրանից դուրս: Այս տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք բանկերին՝ որպես պատասխանատու գործատուների:

 

Վերջին տարիների մարտահրավերները ցույց տվեցին, որ շատ կարևոր է բարձր գիտակցության և պատասխանատվության դրսևորումը բոլոր ոլորտներում: Լինելով միջազգային կայացած ֆինանսական կառույցի ներկայացուցիչ` կարող եմ փաստել, որ մեր բանկը, հավատարիմ լինելով իր միջազգային ցանցի ռազմավարությանը, պատասխանատվություն է դրսևորում հավասարապես թե՛ իր հաճախորդների, և թե՛ աշխատակիցների հանդեպ:

Բանկային ոլորտն այն ոլորտն է, որն ապացուցել է, որ չի խուսափում պատասխանատվությունից և հատկանշական է, որ այս հարցում հայաստանյան բանկերը գնում ենմիջազգային լավագույն փորձի օգտագործման ճանապարհով: Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ բանկերը ներդրումներ են կատարում իրենց աշխատակիցների վերապատրաստման, զարգացման, ինչպես նաև հաճախորդների գոհունակության բարձրացման ուղղությամբ: Սա հնարավորություն է տալիս ստեղծել առողջ աշխատանքային միջավայր, որտեղ բավարարված կզգան և՛ աշխատակիցները, և՛ հաճախորդները:

 

«Ազնվությունն է այն էական որակը, որն անհրաժեշտ է գնահատված լինելու և հաջողությունների հասնելու համար»

 

  • Տիկին Սեյլանյան, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից բանկային համակարգի ներկայացուցիչը։ Ի՞նչ որակներ են անհրաժեշտ հաջողակ մասնագետ դառնալու համար։

 

Բանկային ոլորտում աշխատելը հետաքրքրություններով և մարտահրավերներով լի է։ Կարծում եմ` մարդկային հիմնական հատկանիշներն ու որակները կարևոր են բոլոր ոլորտներում, սակայն գոյություն ունեն որոշակի որակներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում հաջողակ լինելու համար:

Նախևառաջ ազնվություն. բանկն այն ոլորտն է, որտեղ աշխատանքը կապված է ֆինանսների հետ ևհենց ազնվությունն է այն էական որակը, որն անհրաժեշտ է գնահատված լինելու և հաջողությունների հասնելու համար:

  1. առնչվելով բազմաթիվ պարտականությունների հետ` ոլորտի մասնագետը պետք է արդյունավետ կառավարի բազմաթիվ գործողություններ` միաժամանակ ուշադրություն դարձնելով մանրուքներին:
  2. ն. բանկային ոլորտում գործ ունենք ֆինանսների հետ, ուստի պետք է միշտ զգոն լինել համակարգին սպառնացող վտանգների և զեղծարարությունների հանդեպ:

Հաղորդակցման հմտություններ. աշխատելով հանրության հետ` բանկային ոլորտի մասնագետը հաճախորդի վստահությունը ձեռք է բերում իր հաղորդակցման հմտությունների շնորհիվ։

Վերլուծական հմտություններ. անկախ աշխատանքի ոլորտից այս հմտությունը կարևոր է, սակայն մեր ոլորտում այն առավել կարևորվում է։

Արագ սովորելու ունակություն և ադապտացվելու հմտություն. դինամիկ բանկային հատվածին անհրաժեշտ են աշխատողներ, ովքեր ոչ միայն արագ կհասկանան նորացված տեխնոլոգիաներն ու պրոդուկտները, այլև հեշտությամբ կհարմարվեն դրանց, որպեսզի վստահորեն կարողանան հաճախորդներին սպասարկեն:

 

  • Ներկայում հանդիսանում եք ինչպես  HSBC-ի ազգությամբ հայ միակ կին տնօրենը, այնպես էլ  ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների շարքում միակ կին ղեկավարը։ Կարծում եմ այս ոլորտում կրթություն ստացող ուսանողուհիներին կհետաքրքրի, թե ինչպիսի՞ մասնագիտական և մարդկային որակներ օգնեցին Ձեզ դառնալ ֆինանսական կառույցի ղեկավար:

 

Նախևառաջ կարևոր է նպատակասլացությունն ու վճռականությունը: Ընդհանրապես, ըստ վիճակագրության` մեր օրերում Հայաստանում բուհեր ավարտող աղջիկների թիվը գերազանցում է տղաների թվին, հետևաբար պետք է, որ ղեկավար պաշտոններում ավելի շատ կանանց տեսնեինք, սակայն այսօր նրանց միայն 20 տոկոսն է ղեկավար պաշտոններ զբաղեցնում:

Որոշ դեպքերում, իհարկե, ղեկավար պաշտոնի անցնելու համար կանայք ստիպված են լինում կատարել ընտրություններ, որոնք պայմանավորված են հետևյալ հարցերով. արդյո՞ք նրանք պատրաստ են ստանձնել լրացուցիչ պատասխանատվություն, թե՞ անհանգստացած են, որ դա կազդի իրենց ընտանեկան կյանքի վրա: Արդյո՞ք տղամարդիկ պատրաստ են իրենց կողքին ուժեղ կին ունենալ: Արդյո՞ք գործատուներին մտահոգում է այն հանգամանքը, որ կանայք ժամանակ հատկացնելով ընտանիքին՝ բավականաչափ չեն կարողանա նվիրվել աշխատանքին: Այս բոլոր հարցերն իհարկե ազդում են ղեկավար դերերում կանանց ներկայացվածության վրա:

Համավարակը մեզ օգնեց հասկանալ, թե որքան արդյունավետ կարելի է կազմակերպել աշխատանքը, եթե գործատուն դրսևորում է ճկունություն, իսկ աշխատակիցն, օգտվելով այդ ճկունությունից, ունի գործնական և ընտանեկան կյանքի ավելի լավ կառավարման հնարավորություն: Հուսանք, որ այս մոտեցումը կնպաստի, որ ապագայում մենք ավելի շատ կին ղեկավարներ ունենանք:

Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ HSBC-ն մի վայր է, որտեղ արժևորվում է կանանց դերը, և ղեկավար պաշտոններում նրանց նշանակումը հազվադեպ հանդիպող երևույթ չէ: Անկախ սեռից` որևէ կառույց ղեկավարելու համար կարծում եմ կարևոր է ունենալ համապատասխան կրթություն, գիտելիքներ և փորձ, էությամբ լինել առաջնորդ, պատասխանատվությունից չխուսափել և կարողանալ արագ որոշումներ կայացնել:

 

  • Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում կին ղեկավարն առհասարակ: Որպես կին ղեկավար ունե՞ք աշխատանքի կազմակերպման կանոններ կամ սկզբունքներ:

 

Կարծում եմ, որ կին ղեկավարն առօրյայում բախվում է նույն դժվարությունների հետ, ինչ որ տղամարդը։ Սակայն գաղտնիք չէ, որ կին ղեկավարները պետք է հաղթահարեն նաև լրացուցիչ դժվարություններ, որոնցից մեկը շրջապատի ընկալումներն են: Ուստի, ելնելով իմ անձնական փորձից, կցանկանայի մի քանի խորհուրդ տալ կին ղեկավարներին: Առաջինը՝ արհամարհեք կարծրատիպերը. կանայք պետք է հավատան իրենց կարողություններին, իմանան իրենց արժեքը և այն արժեքը, որը նրանք ստեղծում են կազմակերպության համար, քանի որ կին ղեկավար լինելը չի տարբերվում տղամարդ ղեկավար լինելուց: Երկրորդը՝ մի վախեցեք ձախողումից. ձախողման վախը կարող է լինել հաջողության հասնելու ամենամեծ խոչընդոտներից մեկը: Եվ երրորդը՝ աշխատանքի համար մի զոհաբերեք կնոջ մյուս կարևոր դերերը։

Աշխատանքի կազմակերպման կանոններն ու սկզբունքները կարծում եմ ինձ մոտ շատ չեն տարբերվում իմ տղամարդ գործընկերների սկզբունքներից։ Կարևոր է ունենալ լավ թիմ, որի վրա կարող ես հենվել գործը կազմակերպելու և որոշումներ կայացնելու համար, ունենալ ճիշտ առաջնահերթություններ և ճկունություն այդ առաջնահերթությունները փոխելու կախված իրավիճակից, վերցնել ռիսկեր, կայացնել որոշումներ ու պատասխանատվություն կրել այդ որոշումների համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրըՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68