Արմինֆո. 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22,7%-ով ավելացել է Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը՝ կազմելով 1 411,9 մլն խ.մ: Այդ մասին հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը:
«Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 1 312,4 մլն խ.մ բնական գազ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 1 114,8 մլն խ.մ դիմաց:
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 254,3 և 125,5 մլն խ.մ:
Բնակչությանը մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 482,2 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 242,3 մլն խ.մ: Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 208,1 մլն խ.մ», - ասվում է հղորդագրությունում:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |