Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022 18:22
Նաիրա Բադալյան

Արդյո՞ք արտահանողները պետությունից օգնություն կտանան, թե՞ Հայաստանի տնտեսությունը կտապակեն մոնետար թավայի վրա

Արդյո՞ք արտահանողները պետությունից օգնություն կտանան, թե՞ Հայաստանի տնտեսությունը կտապակեն մոնետար թավայի վրա

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի 20% - ն ապահովող արտահանող- արտադրողները չափազանց ծանր ժամանակներ են ապրում։ Դրամի կտրուկ արժեւորումը (1 դոլարի դիմաց փետրվարի վերջի 470-480 դրամից եւ մարտի սկզբի 520 դրամից մինչեւ մոտ 400-410 դրամ) իսկական փորձություն էր ինչպես ապրանքներ եւ ծառայություններ արտահանողների, այնպես էլ ներդրողների եւ տեղական ոչ մեծ արտադրողների համար։

"Ներկա իրավիճակի պահպանումը ի չիք կդարձնի իրացման շուկաների դիվերսիֆիկացմանն ուղղված բոլոր ջանքերը, եւ հայկական արտահանումն ավելի կախյալ կդարձնի ռուսական շուկայից", - ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտարարել է Export Armenia փորձագիտական համայնքի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

 

Իշխանությանը հասցնելը՝ ձայն բարբառո անապատի

 

Փորձագետը հիշեցնում է, որ հունիսի 24-ին հայկական բիզնեսի ներկայացուցիչները բաց նամակ են հրապարակել, որում տնտեսական իշխանություններին կոչ են արել շտապ միջոցներ ձեռնարկել ազգային արժույթի կտրուկ արժեւորման զոհ դարձած բիզնեսը փրկելու համար: Export Armenia-ն առաջարկել է իրականացնել դրամի արժեվորումից առավել տուժած տնտեսության ճյուղերի աջակցության հասցեական ծրագրեր: Դրանք ՏՏ ոլորտի ընկերություններ են, արտահանողներ և տեղական արտադրողներ ։ Վերջիններս նույնպես տուժել են, քանի որ դոլարի նկատմամբ ավելի քան 15% - ով արժեւորված հայկական դրամը պատրաստի արտադրանքի ներկրումն ավելի գրավիչ է դարձրել առնվազն 15% - ով։ Ապրանքների ինքնարժեքի իջեցման պայմաններում ներմուծողների մոտ ազատվել են մարքեթինգային միջոցառումների անցկացման համար միջոցներ, եւ ավելի մեծ հնարավորություններ են առաջացել սուպերմարկետների վաճառասեղաններից տեղական արտադրանքը դուրս մղելու համար:

 

Մինչդեռ, ըստ Ստեփանյանի, որոշ արտահանողների մոտ մարժան նույնիսկ չի հասնում նշված 15 տոկոսի: "Չէ որ, եթե նայում ենք, արտահանումը մարժայի մասին չէ , դա մեծ քանակությամբ ապրանք է ոչ մեծ մարժայի դիմաց: Արտաքին շուկաներում մեծ մրցակցություն է ընթանում, և այդ պատճառով շատ երկրներում, և, առաջին հերթին, եվրոպական, տեղական արտադրողներն օգտվում են պետության կողմից տրամադրված հովանավորչական տարբեր գործիքներից, և մեզ, որպես արտահանողների, շատ դժվար է խաղալ օտար դաշտում՝ փորձելով հասնել արտասահմանյան սուպերմարկետների դարակներին", - կարծում է նա ։ Արդյունքում՝ հայ արտահանողը, արտասահմանյան շուկաներ դուրս գալու եւ տեղը նվաճելու համար ստիպված է լինում առավելագույնս նվազեցնել ապրանքների գները եւ վաճառել այն նվազագույն մարժայով:

 

Դրամի թանկացումը նաեւ թուլացրել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը Հայաստան, քանի որ նախատեսված արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կապեքսն ավելացնել առնվազն 20 տոկոսով, ինչն ամբողջությամբ փոխում է ներդրումային ծրագրերը և հեռանկարում կարող է հանգեցնել էական կորուստների:

 

Միլիոնավոր դոլարների կորուստներ

 

Դրամի փոխարժեքի խորը արժևորման պատճառով այն երկրներ ապրանքներ և ծառայություններ մատակարարող արտահանողները, որտեղ օգտագործվում են առավելապես դոլար և եվրո, այսօր կարող են կորցնել մեծ դժվարությամբ նվաճված նոր շուկաները։ Ոմանք փորձում են պայմանավորվել հետաձգման մասին, մյուսներն աշխատում են վնասով՝ ծածկելով տեղական կամ ռուսական շուկայում վաճառքով։ Իրավիճակը աղետալի է հատկապես եվրոյով արտահանողների համար, քանի որ դրամը եվրոպական արժույթի նկատմամբ արժեւորվել է ավելի քան 25 տոկոսով։

 

Արդյունքում՝ հայկական արտադրանքը արտաքին շուկաներում թանկացել է։ Սակայն, ինչպես նշում է փորձագետը, մատակարարվող ապրանքների գները վերանայել են ոչ միայն հայ արտահանողները։ Միայն թե հայրենական արտահանողները մեծ մանեւրների հնարավորություն չունեն՝ մրցակից երկրներում, հատկապես, ռուսական շուկայում, ազգային արժույթի այդքան կտրուկ ամրապնդում չի եղել։ "Հայ արտահանողները ստիպված են լինում գները սահմանել մրցակիցներին հետադարձ հայացք գցելով։ Սակայն, եթե դոլարն արժեզրկվել է 15-20% - ով, գները կարող են բարձրացվել առավելագույնը 5-7% - ով: Ավելին՝ ցնցում է», - պարզաբանում է Ստեփանյանը։ Արդյունքում՝ շուկաների դիվերսիֆիկացման գործընթացը, նույնիսկ, եթե շատերի ծավալները փոքր էին, երբեմն, նույնիսկ, խորհրդանշական, սպառնում է ի չիք դառնալ:

 

Export Armenia-ի ներկայացուցչի խոսքով՝ մոտավոր հաշվարկներով արտահանողների կորուստները հաշվվում են միլիոնավոր դոլարներով։ "Եթե հաշվենք զեղչով, մենք ունենք 3 մլրդ դոլարի արտահանում, մեկ ամսում, միջին հաշվով, ստացվում է 250 մլն դոլար, 2 ամսում (դոլարի նկատմամբ դրամի թանկացումից հետո)  գումարը հասնում է 500 մլն դոլարի, իսկ դոլարի  15%  էժանացումը արտահանման վրա  նստում է 75 մլն դոլար: Պետեկամուտների կոմիտեն հնարավորություն ունի հաշվարկելու, թե արտահանման որ մասն է գնում դոլարով, որը՝ ռուսական արժույթով", - նշում է նա:

 

Արդյո՞ք շահում են  ռուսական շուկա արտահանողները

 

"Հայկական ողջ շուկայի մեկ երրորդը եւ Հայաստանից պատրաստի արտադրանքի 70 տոկոսը գնում է ռուսական շուկա, եւ, այո, նրանց իսկապես ձեռնտու է ինչպես հայկական դրամի, այնպես էլ ռուսական ռուբլու դիրքերի ուժեղացումը", - նշում է Ստեփանյանը: Միևնույն ժամանակ, նա հիշեցնում է, որ ռուսական ռուբլին փետրվարի վերջին սկսել է սրընթաց էժանանալ ամերիկյան դոլարի նկատմամբ ՝ ռուս-ուկրաինական հակամարտության և արևմտյան պատժամիջոցների ֆոնին։ Դրա փոխարժեքն աճել է գրեթե կրկնակի՝ մինչեւ 120 ռուբլի  1 դոլարի դիմաց: Եվ միայն մայիսի 25-ին դրա փոխարժեքը նվազել է 1 դոլարի դիմաց 55 ռուբլու մակարդակի: Այդ ընթացքում հայ արտահանողները շատ են կորցրել։ Այս պարագայում, ըստ Ստեփանյանի, կառավարությունը, պարզապես, պարտավոր է աջակցել իր արտահանողներին, քանի որ այսօրվա իրավիճակը ֆորսմաժորային է բոլորի համար։

 

Աջակցել, թե՞ ոչ։ Առաջնահերթությունների հարց է

 

Ֆինանսատնտեսական իշխանություններին ուղղված բաց նամակին հաջորդել է Հայաստանի գործարար համայնքի հանդիպումը էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներ Վահան Քերոբյանի ու Տիգրան Խաչատրյանի հետ: "Հանդիպման արդյունքում մեզ առաջարկվեց ևս մեկ անգամ հանդիպել։ Չեմ կարծում, որ եւս մեկ հանդիպում կլինի։ Անցած հանդիպմանը մեզ պարզ հասկացրել են, որ աջակցության որևէ ծրագիր չի քննարկվում։ Բայց, համենայնդեպս, այդ պահին", - հայտարարում է Ստեփանյանը։

 

Այնուամենայնիվ, օրերս էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը խորհրդարանում առաջարկել է արտահանողներին սուբսիդավորել յուրաքանչյուր դոլարի դիմաց առնվազն 50 դրամով, հաշվի առնելով, որ ամերիկյան արժույթի փոխարժեքը նվազել է գրեթե 100 դրամով։ "Կամ մենք սուբսիդավորում ենք, կամ իջեցնում ենք դրամի փոխարժեքը", - ասել է Իսպիրյանը:

 

"Մենք հաճելիորեն զարմացած էինք փոխնախարարի առաջարկից։ Հույս ունենք, որ Էկոնոմիկայի նախարարության մտադրությունները լուրջ են, այլ ոչ թե՝ մենք ուզում էինք, մեզ մերժեցին սկզբունքով: Հուսով ենք նաև, որ որոշումը կայացվելու է ավելի բարձր մակարդակով։ Շարունակելու ենք առաջ մղել մեր շահերը", - հայտարարում է Էմիլ Ստեփանյանը։

 

Նա հիշեցրել է, որ Հայաստանը արտահանումը հայտարարել է առաջնահերթություն։ «Հենց այն պահին, երբ ոլորտը առավել կարիք ունի աջակցության, իշխանությունը դանդաղում է ։ Պետությունը կարող է օգտվել բիզնեսի աջակցման ծրագրերի իրականացման հնարավորությունից", - ընդգծում է նա։

 

Ընդ որում, ինչպես ընդգծել է Ստեփանյանը, ներկայում կառավարության առաջնահերթությունը ամեն կերպ սոցիալական լարվածությունից խուսափելու խնդիրն է: "Եթե վերջին բողոքի ակցիաներին միանային նաև սոցիալական քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները, հնարավոր է, անհնազանդության ակցիաները վերաճեին ավելի մեծ բողոքի։ Ելնելով դրանից  կարծում ենք, որ կառավարությունն ամեն դեպքում չի գնա դոլարի ուժեղացման և դրամի արժեզրկման, ինչը կուժեղացնի գնաճը։ Միաժամանակ, սխալ ենք համարում նաև ազգային արժույթի փոխարժեքի արհեստական պահպանումը», - - հայտարարում է փորձագետը։ Տվյալ դեպքում լավագույն ելքը սուբսիդավորումն է։

 

Արժութային ինտերվենցիաները եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը կօգնի՞

 

Ասոցիացիայի համահիմնադիրը չի պպաշտպանում արժութային ինտերվենցիաների անցկացման եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման գաղափարը՝ արտահանման հետ կապված իրավիճակը փրկելու նպատակով: "Եթե քո որեւէ օրգան կետային ցավում է, ապա չարժե դեղամիջոց ընդունել ամբողջ օրգանիզմի համար, որը, բացի այդ, կունենա բազմաթիվ կողմնակի ազդեցություններ", - ասում է նա: Ստեփանյանը կոչ է անում չմոռանալ, որ հայկական ապրանքների դոլարային բաղադրիչն էական է ։ Օրինակ, հայկական արտադրանքի արտադրության համար տեղական արտադրողները արտասահմանից հումք, բաղադրիչներ և վառելիք են ներմուծում։ Բացի այդ, լոգիստիկայի համար արտահանողները նույնպես հաշվարկել են դոլարով։ Ամերիկյան դոլարի դիրքերի խխիստ ամրապնդումը կարող է շահավետ լինել առաջնային գյուղատնտեսական արտադրանք արտահանողների համար, նշում է նա:

 

Հարցի լուծումը նա տեսնում է տնտեսության արտահանման հատվածի խոցելի ոլորտների սուբսիդավորման կամ հարկերից հանման, սարքավորումների գնման հասցեական եւ մարքեթինգային միջոցառումների իրականացման միջոցով ։ "Ծրագրերը կարող են տարբեր լինել ՝ յուրաքանչյուրի համար ՝ հաշվի առնելով իր ոլորտի առանձնահատկությունները", - նշում է նա ։

 

Ասոցիացիայի համահիմնադիրը հիշեցնում է նաև, որ մայիսի սկզբին կառավարությունը հայտարարեց վրացական Փոթի նավահանգստից դեպի Ռուսական Կովկաս կանոնավոր լաստանավային հաղորդակցության մեկնարկի մասին և խոստացավ այն գործարկել հունիսի 15-ից: Այդ նախաձեռնության շրջանակներում հայտարարվել է, որ պետությունը մտադիր է սուբսիդավորել ապրանքների այդ լաստանավային փոխադրումը ։ Սակայն նշված ժամկետում դա չհաջողվեց անել ։ "Այդ նպատակով նախատեսված միջոցները կարելի է ուղղել բիզնեսի աջակցման այլ միջոցների, օրինակ' աջակցության կետային ծրագրերի իրականացմանը, ժամանակակից սարքավորումների, տեխնոլոգիաների գնմանը եւ մարքեթինգային միջոցառումներին, որոնք կուժեղացնեն հայ արտադրողների դիրքերը եւ նրանց մրցակցային առավելությունները: Արդյունքում կնվազի ապրանքների և ծառայությունների ինքնարժեքը, կաճի մարժան, կուժեղանա տեղական բիզնեսի ներուժը, ինչը կհանգեցնի արտադրության և, համապատասխանաբար, հարկային եկամուտների աճին պետական գանձարանում", - պարզաբանում է փորձագետը ։ Ամեն դեպքում Export Armenia-ում վստահ են, որ կառավարությունը պետք է աջակցի իր արտահանողներին, քանի որ այսօրվա իրավիճակը ֆորսմաժորային է բոլորի համար ։

 

Ինչ կլինի, եթե

 

Ստեփանյանի խոսքով, եթե ընթացիկ իրավիճակը պահպանվի մինչեւ տարեվերջ, կունենանք արտահանում, որը միակողմանի կախված կլինի ռուսական շուկայից: Այս դեպքում ռուբլու փոխարժեքի հնարավոր անկման դեպքում կկրկնվի 2004-2008թթ. սցենարը, երբ հայկական դրամը 500 դրամից իջել էր մինչեւ 300, եւ հայկական ամբողջ արտահանումը, ՏՏ ոլորտը եւ, նույնիսկ, երկրում ինստիտուցիոնալ զարգացած երեսակման արտադրությունը, եւ այն ամենը, ինչ տոլինգի վրա էր պահվում, թռավ մոնետար խողովակի մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84