Արմինֆո.Նախօրեին "Երևան իմ սեր" հիմնադրամում երկրի գործարար հանրության համար տեղի է ունեցել նոր jobbit նորարարական գործիքի շնորհանդեսը: Գործիքը մշակվել է հայկական Cascade People and Business խորհրդատվական ընկերության կողմից, որը մասնագիտանում է մարդկային ռեսուրսների կառավարման(HRM) լուծումների վրա:
Գործիքը մարդկային ռեսուրսների հաջող կառավարմամբ շահագրգռված ընկերություններին տրամադրում է բոլորովին նոր մոտեցում աշխատավարձի ուսումնասիրության բնագավառում եւ նպատակաուղղված է գործատուին աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրության ակնթարթային տրամադրմանը:
Աշխատատեղերի առանձնահատկությունների ծրագրային հաշվարկը, ինչպես նաեւ գործոնային մոտեցումը եւ ստացված տվյալների մանրակրկիտ վերլուծությունն ապահովում են արդյունքների բարձր ճշգրտություն: Jobbit-ի կիրառումը հնարավորություն կտա ուսումնասիրել աշխատաշուկան եւ պատկերացում կազմել մրցակից ընկերությունների համապատասխան պաշտոններում մասնագետների վարձատրության մակարդակի մասին, ինչպես ըստ ճյուղերի, այնպես էլ՝ պաշտոնեական պարտականությունների: Նման մոտեցումը թույլ կտա ուժեղացնել աշխատանքի արդար վարձատրության համակարգը, կբարձրացնի աշխատակիցների մոտիվացումը եւ նպատակաուղղված է կորպորատիվ կառավարման մշակույթի ամրապնդմանը:
Գործիքի շնորհանդեսին եւ գործարկմանը մասնակցել են գործատուների ներկայացուցիչներ եւ անձնակազմի կառավարման գծով լիազորված մասնագետներ:
Ինչպես նշվել է միջոցառման ժամանակ, jobbit-ի կիրառումը նաեւ հնարավորություն կընձեռի կառուցել աշխատավարձի արդյունավետ սանդղակ եւ, նույնիսկ, սահմանել պարգեւատրման չափը նոր պաշտոնների եւ իրավասությունների համար:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |