Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները հույս ունեն խորհրդատվություններից հետո հասնել գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման շուրջ համաձայնագրերի ստորագրման: Այդ մասին լրագրողներին հաղորդել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո։
«Շարունակվում են գազի ընդհանուր շուկայի շուրջ համաձայնագրի տեքստի վերաբերյալ խորհրդատվությունները, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ խորհրդատվությունները: Մենք հույս ունենք, որ կկարողանանք համապատասխան խորհրդատվություններից հետո հասնել այդ փաստաթղթերի ստորագրմանը", - ասել է նա։
Ռուսաստանի փոխվարչապետը, վկայակոչելով միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հայտարարությունը, նշել է, որ այն ուղին, որն ընտրվել է ԵԱՏՄ երկրների կողմից, որը ենթադրում է երկարաժամկետ գազային պայմանագրերի կնքում, թույլ է տալիս միութենական պետություններին իրենց հարմարավետ զգալ եւ հասնել գազի մատակարարների եւ սպառողների շահերի հավասարակշռության:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |