Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2022 13:00
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյան. Հայաստանի տնտեսությունը գերտաքացած է: Պահանջվում են արագ և ոչ պոպուլյար լուծումներ՝ այն սառեցնելու համար

Վարդան Արամյան. Հայաստանի տնտեսությունը գերտաքացած է: Պահանջվում են արագ և ոչ պոպուլյար լուծումներ՝ այն սառեցնելու համար

Արմինֆո.2022 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կհասնի 12-13 տոկոսի։ Ընդ որում, փորձագետները ՀՀ ՀՆԱ-ի աճի պոտենցիալ տեմպերը գնահատում են 4-4, 5%:

Ներկայիս աճը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացմանն առնչվող ժամանակավոր գործոններով։ Երկարաժամկետ առումով, առանց ինչ-որ լուրջ վերափոխումների, ներդրումային ակտիվության ավելացման, արտահանման ուղղվածություն ունեցող հատվածի աճի մենք չենք կարողանա այդ ներուժից ավելի արագ աճել, և աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում մենք ռիսկի ենք դիմում՝ հայտնվել կոտրված տաշտակի առջեւ։ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։

 

- Պարոն Արամյան, 2023թ. պետական բյուջեի նախագծով Հայաստանում 2022թ. տնտեսական աճը կանխատեսվում է 11% մակարդակում, պետբյուջեով նախատեսված 7% -ի դեպքում։ Միևնույն ժամանակ, օրերս ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում փաստաթութը ներկայացնելիս հայտարարեց, որ աճը, ամենայն հավանականությամբ, վերանայվելու է դեպի բարձրացում ՝ ելնելով 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրական տվյալներից: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց ընթացիկ ֆինանսական տարին ՀՆԱ 14 տոկոս աճով փակելու հեռանկարի մասին: Մինչդեռ, վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2005 թվականին՝ 13,9 տոկոսի մակարդակում։ Արդյո՞ք Հայաստանն ի զորու է նոր ռեկորդ սահմանել:

 

Չնայած ս.թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության տարեկան 14,1% աճի վերաբերյալ վիճակագրական տվյալների բարեհնչունությանը, իրականում դրանք զգալի ռիսկեր են պարունակում, քանի որ պայմանավորված են արտաքին գործոններով՝ "սեփական դրամապանակներով" այցելուների աճով, ֆինանսական հոսքերով և, այսպես կկոչված, զուգահեռ առևտրով։

 

Այսպես, տնտեսական ակտիվության աճը 9 ամսում պայմանավորել է ծառայությունների ոլորտը՝ 27,1%-ով, առևտրի ոլորտը՝ 14,5%-ով, շինարարության ոլորտը՝ 14,3%-ով, արդյունաբերական հատվածը հասել է երկնիշ 10% աճի, իսկ ագրոհատվածը՝ 0,7%-ով անկում է ապրել։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է տարեկան 62,5% - ով։

 

Միաժամանակ, ս.թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մասնավոր փոխանցումերի ներհոսքը Հայաստան հասել է պատմական առավելագույնին. արտասահմանից ֆիզիկական անձանց անունով ՀՀ բանկերի միջոցով ստացվել է 3 մլրդ 461,6 մլն դոլար, ինչը 1 մլրդ 924,8 մլն դոլարով ավելի է, քան 2021 թվականին, և 2 մլրդ 183,1 մլն դոլարով ավելի՝ քան 2020 թվականին։ Այս աճը հրահրված էր Ռուսաստանից փոխանցումների ներհոսքի 3,7 անգամ զգալի աճով՝ մինչև 2,3 միլիարդ դոլար: Դրան զուգընթաց, 2 անգամ աճել է Հայաստանից փոխանցումների արտահոսքը՝ մինչև 1,8 միլիարդ դոլար: Արդյունքում՝ մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը դեպի Հայաստան տարեկան կտրվածքով աճել է 2,6 անգամ՝ մինչև 1,7 միլիարդ դոլար: Ընդ որում, Ռուսաստանից փոխանցումների զուտ ներհոսքը, ավելանալով 5,8 անգամ, հասել է 2,01 մլրդ դոլարի, իսկ ԱՄՆ-ից ՝ ընդամենը 1,5 տոկոսով ՝ մինչեւ 282,4 մլն դոլար։

 

Նույն ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 մլն 240 հազար զբոսաշրջիկ՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի 619 հազար այցելության դիմաց։ Նրանց գրեթե կեսը այցելուներ են Ռուսաստանից ՝ 567 429 մարդ (զբոսաշրջիկների ընդհանուր թվի 49%-ը)։

 

Վերը շարադրվածի շնորհիվ, կարծում եմ, որ 2022թ. վերջին Հայաստանը կհասնի երկնիշ տնտեսական աճի ՝ 12-13 տոկոսի չափով կամ, նույնիսկ, մի փոքր ավելի բարձր։ Արդյո՞ սա կարելի է համարել բացառապես հայկական ֆենոմեն։ Միանշանակ՝ ոչ։ Հարևան Վրաստանում տնտեսությունը 2022 թվականի ինն ամսում աճել է 10,2 տոկոսով։

 

Արդյո՞ք այս աճը բացառապես ՀՀ կառավարության որոշակի գործողությունների արդյունք է։ Կրկին՝ ոչ, և հենց որ թուլանան կամ դադարեն այդ աճին նպաստող արտաքին գործոնները, մեր տնտեսությունը կբախվի էական բարդությունների։ Թե՝ երբ դա տեղի կունենա, դժվար է ասել, մեկ տարի, երկու-երեք տարի հետո, քանի որ դա ուղղակիորեն կապված է աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Բայց այն, որ մենք ունենք պահանջարկով պայմանավորված տնտեսական աճ, փաստ է, և դա վտանգավոր է։

 

- 2023 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն, ՀՆԱ-ի աճը հաջորդ տարի կկազմի 7 տոկոս ։ Ինչպես նոյեմբերի 2-ին ԱԺ-ում հայտարարել է կառավարության ղեկավարը, 2022 թվի 14 տոկոս աճից հետո 2023 թվին դժվար կլինի ապահովել 7 տոկոս աճ, «սակայն լուծելի է»: Ընդ որում, ԿԲ-ի կանխատեսմամբ ՝ ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 12,9 տոկոս ՝ 2023 թվականին տեմպերի դանդաղմամբ մինչեւ 4,5 տոկոս։ Միևնույն ժամանակ, ԱՄՀվերջերս նվազեցրել է 2023 թվականի համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումը մինչև 2,7%՝  հուլիսին կանխատեսված 2,9% - ից: Նշվում էր, որ 2023 թվականին տնտեսության դանդաղումը կտարածվի բոլորի վրա. ակնկալվում է, որ այն երկրների աճը, որոնց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության մեկ երրորդը, կկրճատվի այս կամ հաջորդ տարի։ Մի խոսքով, ամենավատը դեռ առջևում է։ Եվ շատերի համար 2023 թվականը կասոցացվի ռեցեսիայի հետ։ Ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը, այս ֆոնին որքանով է իրատեսական է Հայաստանի համար հաջորդ տարի 7 տոկոս աճի ապահովումը՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա բարձր բազան։

 

Եթե մենք վստահ ենք, որ 2022 թվականին տնտեսության աճին նպաստող գործոնները առկա կլինեն նաև 2023 թվին, և, նույնիսկ, ավելի բարձր ծավալով, ապա, այո, նույնիսկ, հաշվի առնելով բարձր բազան, Հայաստանը կկարողանա ապահովել ՀՆԱ-ի 7 տոկոս աճ։

 

Չմոռանանք, որ Հայաստանում ՀՆԱ-ի գեներացման ներուժը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է մոտ 4-4, 5 տոկոս։ Եթե մեզ մոտ արտադրողականության աճ գրանցվեր այն պատճառով, որ ժամանակին լուրջ ներդրումներ էինք կատարում ինչ-որ ֆանտաստիկ նոու-հաուում, ինչի պատճառով ՀՀ-ն որակական նոր մակարդակի կանցներ, և ինչը թույլ կտար հանրապետությանը հավակնել ոչ թե 3-4%, այլ ամբողջ 7-8% աճի,  ապա, այո, մենք իրավունք ունենք հավակնել ներկայիս ներուժից բարձր աճի։

 

Բայց, հաշվի առնելով այն գործոնները, որոնցով պայմանավորված է ներկայիս աճը, իսկ դրանք, հիմնականում, էկզոգեն գործոններ են, ակնհայտ է դառնում, որ 11% աճը, միանշանակ, գերազանցում է մեր ներուժը։ Ընդ որում, 2023 թվին ՀՆԱ-ի 7% աճ ապահովելու համար, 2022թ. 11% - ից հետո, այդ գործոնները պետք է ոչ միայն պահպանվեն, այլեւ ուժեղանան։

 

Հիշեցնեմ, որ համանման աճ դիտվել է 2001-2008 թվականներին. եթե 2001 թվականին Հայաստանում գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական աճ, արդեն 2002 թվականից մինչև 2008 թվականը ՀՀ տնտեսությունն արձանագրել է երկնիշ աճ։ Մասնավորապես, 2002թ. ցուցանիշը հասել է 12,9%-ի, 2003թ.՝ 14%-ի, 2004թ.՝ 10,5%-ի, 2005թ.՝ 13,9%-ի, 2006թ.՝ 13,2%-ի, 2007թ.՝ 13,7%-ի: Արդեն 2008 թվին տեմպերը նվազել են մինչեւ միանշանակ 6,8 տոկոս, իսկ 2009 թվին գրանցվել է 14,2 տոկոս անկում։ Սա հերթական անգամ գործնականում ապացուցել է այն պարզ ճշմարտությունը, որ արտասահմանից ստացված դրամական փոխանցումներով ապահովված (2004-2008 թվականներին միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան մուտք է գործել ավելի քան 5,3 միլիարդ դոլար - խմբ.) և ներուժով չամրապնդված աճը  հարատև չէ։ Մասնավորապես, ոչ առևտրային հատվածը գերակշռում է առևտրայինի նկատմամբ, ինչը պայմանավորում է բարձր տնտեսական աճը, մինչդեռ, արտահանվող հատվածի արտադրողականության զգալի աճ չի նախատեսվում։

 

Տնտեսությունում նման բացասական զարգացումից խուսափելու համար 2000-ականների առաջին տասնամյակում իշխանությունները պետք է ագրեսիվ հարկում վարեին "ծաղկող" ոչ առևտրային հատվածի, մասնավորապես շինարարության նկատմամբ ՝ դրանով իսկ նվազեցնելով այդ հատվածում շահութաբերությունը և թույլ չտալով առևտրի ոլորտի ճնշում ոչ առևտրայինի կողմից և առաջինի ռեսուրսների կողոպուտ։

 

Չէ որ Հայաստանի տնտեսության համար, իր փոքր ծավալներով, անհնար է ապահովել տնտեսության ամրության բարձր մակարդակ արտաքին ցնցումների նկատմամբ, ինչպես նաև կայուն աճ երկարաժամկետ հեռանկարում՝ միայն տնտեսության ոչ առևտրային հատվածի և ներքին ռեսուրսների բարձր աճի հաշվին։ Հետևաբար, եթե մենք չկարողանանք պարբերաբար ավելացնել արտաքին աշխարհին մեր ապրանքների և ծառայությունների առաջարկի ծավալը՝ մյուսներից ավելի լավ, մենք կարող ենք մոռանալ կայուն տնտեսական աճ ապահովելու հեռանկարի մասին:

 

Այսօր դիտվում է գրեթե համանման պատկեր, այն տարբերությամբ միայն, որ այդ ժամանակ ողջ աշխարհը բում էր ապրում։ Իսկ այսօր, երբ մնացած աշխարհը հայտարարում է մոտալուտ ռեցեսիայի մասին, Ռուսաստանի հետ փոխկապակցված երկրները՝ Ղազախստանը, Վրաստանը, Հայաստանը, տնտեսական վերելք են ապրում։ Եվ, եթե 2002-2008 թվականներին ցիկլը տևել է 9-11 տարի, ապա այսօր այն կարող է ավելի կարճ լինել, և Հայաստանի կառավարությունն օպերատիվ կարգով պետք է արձագանքի ռիսկերին, այլապես, Հայաստանի տնտեսությունը դիմում է սեփական խնդիրների հետ միայնակ մնալու ռիսկի։

 

- Իսկ ինչպե՞ս խուսափել 2002-2008թթ. բացասական սցենարի կրկնությունից:

 

Գործող կառավարությունը պետք է վերանայի հարկային քաղաքականությունը, ձեռնամուխ լինի ավելի ագրեսիվ վարչարարության, հատկապես, այն ոլորտներում, որոնք արտաքին գործոնների ազդեցության տակ բումի վիճակում են՝ դրանք "սառեցնելու" համար։ Սրանք ոչ պոպուլյար լուծումներ են, բայց՝ անհրաժեշտ:

 

Այնուհետև հարկ կլինի ֆինանսական միջոցներն ուղղել երկարաժամկետ հեռանկարում տնտեսական ներուժի ուժեղացումն ապահովող խնդիրների լուծմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Չէ որ ոչ մի բիզնես չի համարձակվի երկարաժամկետ ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ ապահովված չէ տնտեսական կայունության 4 հենասյուների իրագործումը. հարկաբյուջետային, դրամավարկային, քաղաքական և անվտանգության ապահովում։

 

Առանց համապատասխան քաղաքականության՝ Հայաստանի տնտեսության աճը 2023 թվին և հեռանկարում կախված կլինի ժամանակավոր գործոններից. հակառուսական պատժամիջոցների թուլացումից կամ ուժեղացումից, ինչպես նաև աշխարհաքաղաքական այլ գործոններից։ Այսպես, եթե ենթադրենք, որ առաջիկայում մեզ սպասվում է Ռուսաստան-Արևմուտք էլ ավելի մեծ առճակատում, ապա դա Հայաստանի համար կարող է նշանակել ռուսական ռելոկանտների և նրանց կապիտալի էլ ավելի մեծ ներհոսք։ Այդ դեպքում կարելի է վստահորեն հայտարարել 2023 թվականին ՀՆԱ-ի 7 տոկոս աճի իրատեսական լինելու մասին, նույնիսկ, ընթացիկ տարում 14-15 տոկոս աճից հետո։ Իրատեսական է, բայց՝ վտանգավոր  Հայաստանի տնտեսության ապագայի համար։

Բայց, քանի որ ոչինչ հավերժ չէ, նույնիսկ՝ պատժամիջոցները, որոնք ինչ-որ պահի կարող են իրենց սպառել, ապա իրավիճակն այնքան էլ վարդագույն չէ Հայաստանի տնտեսության համար, և վաղ թե ուշ հայկական տնտեսությունն ստիպված կլինի բախվել դաժան իրականությանը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84